ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

2019թ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. «Կանայք հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
  2. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը:
  3. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
  4. Կազմակերպության անվանումն է` «Կանայք հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպություն:
  5. Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որի պատկերը կցվում է կանոնադրությանը:
  6. Կազմակերպության գտնվելու վայրն է` ՀՀ, ք․ Երևան, Սարմենի 78, հեռախոս` 093866874, էլ. հասցե womenfordemocracyNGO@gmail.com:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  1. Կազմակերպության գործունեության առարկան է`

1) տնտեսության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, արվեստի, արհեստի, միգրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում` երեխաների իրավական և սոցիալական դրության, իրավական և դատական ոլորտներում առկա խնդիրների բացահայտումը, հանրայնացումն ու իրազեկվածության բարձրացումը,

2) տնտեսության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, արվեստի, արհեստի, միգրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում` երեխաների իրավական և սոցիալական դրության, իրավական և դատական ոլորտներում առկա խնդիրների լուծման անհրաժեշտ կառուցակարգերի մշակումը,

3)անձանց իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումը:

  1. Կազմակերպության գործունեության նպատակներն են`

1) նպաստել տնտեսության, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, արվեստի, արհեստի, միգրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում` երեխաների իրավական և սոցիալական դրության, իրավական և դատական ոլորտներում առկա խնդիրների բացահայտմանը, հանրայնացմանը, իրազեկվածության բարձրացմանն ու դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ կառուցակարգերի մշակմանը,

2) նպաստել անձանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը և նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը:

  1. Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար կազմակերպությունը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
  2. Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

  1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ, ով ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
  2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին` Նախագահին:
  3. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահը` սույն Կանոնադրության հիման վրա:
  4. Կազմակերպության անդամը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից հեռացումը կատարվում է Նախագահի որոշմամբ:
  5. Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Կազմակերպության անդամն իրավունք ունի`

1) ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում,

2) ներկա գտնվել Ժողովին անձամբ,

3) ցանկացած դեպքում անվճար օգտվել Կազմակերպության ծառայություններից,

4) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները,

5) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները: Կազմակերպության անդամի կողմից գործադիր մարմնի որոշումների բողոքարկումն իրականացվում է Ժողովին համապատասխան դիմում ներկայացնելու եղանակով: Դիմումը քննարկում է Ժողովը: Դիմումի քննարկումը կարող է կատարվել նաև հեռակա կարգով,

6) Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ` Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, Կազմակերպության մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին 3 տարիներին,

7) իրականացնել օրենքով սահմանված այլ իրավունքներ:

  1. Կազմակերպության անդամը պարտավոր է`

1) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,

2) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:

  1. Կազմակերպության կանոնադրական պահանջները խախտելու կամ Կազմակերպության կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում Կազմակերպության անդամի նկատմամբ Կազմակերպության նախագահի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ` նկատողության կամ Կազմակերպության անդամությունից հեռացնելու ձևով:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Կազմակերպության կառավարման մարմիններն են ժողովը և գործադիր մարմինը` Նախագահը:
  2. Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:
  3. Կազմակերպության հերթական ժողովը գումարվում է հինգ տարին մեկ անգամ: Կազմակերպության հերթական ժողովը հրավիրում է Նախագահը` անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն: Նախագահը որոշում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 20 օր առաջ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է կազմակերպության անդամներին և կառույցներին:
  4. Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Նախագահի կամ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` Նախագահի կողմից:
  5. Կազմակերպության արտահերթ Ժողովը գումարվում է վերոնշյալ նախաձեռնությունից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում: Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից առնվազն 5 օր առաջ:
  6. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

1) Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը,

2) այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին որոշման ընդունումը,

3) Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումների ընդունումը,

4) Կազմակերպության կառուցվածքի հաստատումը,

5) Կազմակերպության Նախագահի ընտրությունը և փոփոխումը,

6) Կազմակերպության Նախագահի վարձատրության կարգի և պայմանների սահմանումը,

7) Կազմակերպության աուդիտն իրականացնող անձի ընտրությունը, եթե օրենքի համաձայն կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,

8) Կազմակերպության ռազմավարության հաստատումը, եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն,

9) հինգ տարին մեկ անգամ գործադիր մարմնի կողմից Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատումը,

10) Կազմակերպության մարմինների` իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը,

11) Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,

12) Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) մասին որոշման ընդունումը,

13) օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:

  1. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ժողովի որոշումներն ընդունվում են կազմակերպության Ժողովին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ժողովի արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահողը և քարտուղարը: Ժողովի արձանագրությունները պահպանվում են 5 տարի:
  2. Նախագահն ընտրվում է Ժողովի կողմից հինգ տարի ժամկետով: Կազմակերպության գործադիր մարմինը կազմակերպության նախագահն է: Նախագահը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և վարում է ժողովի նիստերը:
  3. Նախագահի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:
  4. Նախագահը Կազմակերպության կանոնադրությանը և Ժողովի որոշումներին համապատասխան`

1) ապահովում է Ժողովի որոշումների կատարումը,

2) տնօրինում և կառավարում է Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Կազմակերպության անունից,

3) ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

4) տալիս է լիազորագրեր,

5) բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ,

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

7) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը,

8) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում` նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,

9) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,

10) հաստատում է Ժողովների գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք հինգ տարին մեկ անգամ ներկայացնում է Ժողովի հաստատմանը,

11) ընդունում է Կազմակերպության անդամ և հեռացնում Կազմակերպության անդամությունից,

12) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

  1. Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:
  2. Նախագահը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
  2. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ և շարժական գույք` շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:
  3. Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

1) կազմակերպության անդամների ներդրումները,

2) Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,

3) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ առևտրային կազմակերպությունից ստացված միջոցները,

4) դրամական մուտքերը պետական բյուջեից,

5) նվիրաբերությունները, այդ թվում` դրամաշնորհները,

6) հանգանակությունները,

7) օրենքով չարգելած այլ միջոցներ:

  1. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար: Կազմակերպության գույքը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի կարող բաշխվել:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

  1. Կազմակերպությունը կարող է լուծարվել Ժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով:
  2. Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը Ժողովի որոշմամբ սահմանված կարգով օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետական բյուջե:
  3. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի վճռով` օրենքով սահմանված կարգով:

 

Սույն կանոնադրությունը կազմված 11.03.2019 թ. և բաղկացած է __ թերթից: