2015 թվականի հոկտեմբերի 21-ին Հայ կանանց ճակատ նախաձեռնությունը հայտարարեց նորաստեղծ Նոր Հայաստան փրկության ճակատին միանալու մասին, և նրա շրջանակներում 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հունիսը, կանանց նախաձեռնությունը մասնակցեց քարոզչական բազմաթիվ ձեռնարկների: Նոր Հայաստան շարժումը հետապնդում էր ժողովրդին համախմբելու, նոր սահմանադրության ընդունումը կասեցնելու, Սերժ Սարգսյանին ու նրա վարչակազմը խաղաղ անհնազանդության ակցիաների միջոցով հեռացնելու և անցումային կառավարություն հաստատելու նպատակ: