Թավջութակահար Նարեկ Հախնազարյան. Ամն-Հայաստան Դիվանագիտական Հարաբերությունների Հարյուրամյակ
Հանդիսությունը տեղի կունենա 2020 թվականի մարտի 6-ին, երեկոյան 7: 30-ից — 9:30։

Աննա Բեկյանը և Դավիթ Գրիգորյանը, ՀՀ դեսպանության հովանու ներքո, ներկայացնում են վիրտուոզ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին:

Նարեկ Հախնազարյանը ոգեշնչել է աշխարհասփյուռ երաժշտասեր հանդիսատեսին  դեռ 2011 թ. Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթում թավջութակի առաջին մրցանակը և ոսկե մեդալը նվաճելուց հետո։ Նա  իր առաջին մրցանակները ստացել է դեռ 2006թ․ Հայաստանում տեղի ունեցած Խաչատրյանական միջազգային մրցույթում՝ գրավելով 1-ին մրցանակը, այնուհետև՝ 2006թ․ Վաշինգտոնում կայացած երիտասարդ լարային երաժիշտների Յոհանսենի միջազգային մրցույթում՝ գրավելով  1-ին տեղը, և նաև՝ 2008թ․ Նյու Յորքի երիտասարդ երաժիշտների համերգային միջազգային լսումների ժամանակ ստանալով 1-ին մրցանակ: Նարեկ Հախնազարյանը նշանավոր միջազգային նվագախմբերի մենակատար է, նա ելույթ է ունեցել մի շարք առաջատար սիմֆոնիկ նվագախմբերի հետ և համագործակցել ու  ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ նշանավոր դիրիժորների հետ: Նարեկ Հախնազարյանը նվագում է 1707 թ. Ջուզեպպե Գվարների թավջութակի վրա: