Փետրվարի 29-ին հաղորդում էր ստացվել ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ :

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կինը հանկարծամահ չի եղել։ Նա նույն օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում հարսը խեղդամահ է արել սկեսրոջը։

31-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին և  ձերբակալվել։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։  Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: