Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը։

Մանե Գևորգյանը աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Իսկ մինչ այդ նա  ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիրն էր:

Մանե Գևորգյանն ավարտել է Եևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ուսանել է նաև Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում։

Հիշեցնենք, որ Վարչապետի նախորդ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ազատվել էր այդ պաշտոնից սույն տարվա հունվարի 9-ին։