Նիկոլայ I-ը գահակալեց Ռուսաստանում 19-րդ դարում։


Նրա ժամանակով Ռուսաստանում տեղի ունեցավ Դեկաբրիստների ապստամբությունը, քանի որ Ռուս զինվորականության մի մասը ապստամբեց, որովհետև դեմ էր նրա գահակալությանը։ Նիկոլայը ճնշեց և պարտության մատնեց այդ ապստամբությունը և աքսորեց նրանց։ Նա իհարկե ավելի գթասիրտ էր, քան օրինակ, Հայաստանի բռնապետ Սերժ Սարգսյանը։ Նիկոլայը Դեկաբրիստաներին աքսորեց Սիբիր, և նույնիսկ թույլ տվեց, որ նրանց կանայք միանային նրանց, իսկ մեր բռնապետը 21-րդ դարում բանտ նետեց ապստամբ Սասնա Ծռերին և մեկուկես տարի արգելեց, որ նրանք շփվեն իրենց կանանց հետ ։ Ինչև է։
Արևելյան Հայաստանը մինչ այդ գտնվում էր Պարսկաստանի վերահսկողության տակ։
1826 թվականին պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան հարձակվեց Ռուսական կայսրության հողերի վրա՝ ձգտելով վերանվաճել կորցրած տարածքները, բայց պարսիկներին դիմադրություն ցույց տվեց Շուշիի բերդը։
Ռուսական բանակը անցավ հարձակման և հաջորդ տարի գրավեց Երևանը, հետո՝ Նախիջևանը։ Հայ բնակչությունը օգնեց ռուսներին գրավել Արևելյան Հայաստանի քաղաքներ Խոյը, Ուրմիան, Մակուն և մոտենալ Թավրիզին։ Պարսիկները ստիպված եղան հաշտություն խնդրել։
1828 թվականին կնքվեց Թուրքմենչայի հաշտությունը, որով պարսկական կողմը ճանաչեց Ռուսաստանի իրավունքները Անդրկովկասի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի հյուսիսային գավառների նկատմամբ։
Իսկ Մակուն, Ուրմիան, Խոյը ետ վերադարձվեցին Պարսկաստանին։ Այդ երկու երկրները կնքեցին խաղաղություն ի հաշիվ իրար մեջ արդարացի բաժանված կարկանդակի։ Կարկանդակ, որի անունը Հայաստան էր։
Սա է ողջ համառոտ պատմությունը, որը տեղի ունեցավ այդ տարիներին։
Հիմա ուզում եմ հասկանալ, թե Նիկոլայի արձանն ինչու՞ է տեղադրվել Գյումրիում։

Ի նշան երախտագիտության, որ մի գաղութարարից Հայաստանը հանձնվել է մյուս գաղութարարին՞ և մինչ օրս գտնվում է այդ լծի տակ՞։ Թե՞ որ վերահաստատենք մեր պատմության այն ամոթալի էջը, որը կոչվում է «Օրհնվի էն սհաթը, երբ ռուսի սապոգը մտավ Հայաստան»։

Երբ՞ պետք է մենք ունենանք մեր սեփական «Սապոգը» և հպարտանանք դրանով։ Երբ՞ պետք է մենք Հայաստանը լցնենք մեր ազգային հերոսների արձաններով։

Երբ՞ պետք է մենք մեր դարավոր մշակույթին հարիր ապրենք, օրինակ հացի պաշտամունքը, աղուհացի պաշտամունքը վերարժևորենք և ունենանք Հաց Բերողի արձան։

Ինչու ենք՞ մենք մնում օտարապաշտ և ինչու՞ ենք մենք մեր մշակույթը օտարացնում, աղքատացնում հանուն պոռնիկ քաղաքականության։
Թե՞ դա արվել է ի երախտագիտություն Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ իրականացված հրեշավոր ոճրագործության։

Սյուզան Սիմոնյան