Երբ 2015 թվականի հունիսի 19-ին սկսվեցին Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի   ակցիաները Երևանում, Հայ կանանց ճակատը առաջին իսկ օրից միացավ հայտարարված նստացույցին Ազատությանհրապարակում:  Նրանքպահանջումէին նախագահից չեղյալ հայտարարել 2015 թվականի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ժամը 5։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը    խաղաղ ցուցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման  ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ։