Իր գոյության ընթացքում Նախաձեռնությունը իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր աջակցելու անապահով ընտանիքներին:

Հայ կանանց ճակատ նախաձեռնության բարեգործական իր անդրանիկ ակցիան սկսվեց խաղողհավաքով:

Ճակատի անդամները 2013 թվականի օգոստոսին կազմակերպեցին Խաղողհավաք և իրենց ձեռքով հավաքված 100կիլոգրամ խաղողը և երեխաների համար նախատեսված նվերները հանձնեցին Խարբերդի մանկատուն:

2013 թվականի սեպտեմբերի 25-ին, մամուլից տեղեկանալով,  որ ազատամարտիկԱրմենՄկրտչյանի ընտանիքը զրկված է բնակարանից, չունի կենսական պայմանների համար անհրաժեշտ իրեր, Ճակատը անմիջապես արձագանքեց և օգնություն հասցրեց այդ ընտանիքին՝ապահովելով կենցաղային իրերով (հեռուստացույց, մահճակալ, հագուստ և նաև ֆինանսական օգնություն), քանի որ ԱրմենՄկրտչյանը ուներ առողջական խնդիրներ և  նաև ընտանիքը սպասում էր երկրորդ երեխային:

2013 թվականի նոյեմբերին Հայ կանանց ճակատը  ծրագիր մշակեց Լոռու մարզի Գուգարք համայնքում նոյեմբերին  տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած  6 ընտանիքների՝ 14 երեխա և 16 մեծահասակ, օգնություն տրամադրելու մասին և այդ մասին հայտարարություն տարածեց, որին միացան բազմաթիվ կանայք: Հավաքված օգնությունը Ճակատի կանայք հասցրեցին Գուգարք հրդեհից տուժած ընտանիքներին:

Հայ կանանց ճակատի անդամները 2015-ի նոյեմբերին իրականացրեցին բարեգործական  ձեռնարկ ի աջակցություն Իջևանի և Բերդի Այգեհովիտ, Վերին Կարմիր աղբյուր և Այգեպար գյուղական համայնքների անապահով ընտանիքների երեխաների և նվիրատվություններ հանձնեցին 7 ընտանիքների:

2016թ. մայիսին Ճակատը բարեգործական ակցիա իրականացրեց ի աջակցություն Ճամբարակի Թթուջրի անապահով ընտանիքների՝վարչական ղեկավար Վ. Սահակյանի օգնությամբ:

Նման աջակցություններ Հայ կանանց ճակատը ցուցաբերել է Վանաձորում, Իջևանում, Բերդում, Երևանում, Արմավիրում, Սպիտակում և այլուր:

2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո Նախաձեռնությունը Դրամահավաք կազմակերպեց, որի հասույթը նվիրաբերեց Արագածոտնի մարզի 13 զինվորների ընտանիքների:

2016-2018 թվականներին Հայ կանանց ճակատ նախաձեռնությունը իր բարեգործական ձեռնարկները ուղղել է Սասնա Ծռեր ապստամբության