Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում բնակչության թվի մասին, համեմատելով նախորդ և այս տարվա ցուցանիշները։

Հայաստանի քաղաքացիների միգրացիայի տեմպերը նվազել են. ծառայության պետի նոր տվյալները

«Հայաստանում մշտական բնաչկության թիվը 3700–ով նվազել է, և ձևավորվել է միգրացիայի բացասական ցուցանիշ, որը 6 ամսվա կտրվածքով կազմել է 6000 մարդ»,–արձանագրում է Մարկոսյանը։

Ժողովրդագրագետը նշում է, որ այդ թիվը նոր չի ձևավորվել, այլ պայմանավորված է այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների քաղաքացիության փոփոխությամբ, քանի որ նշված անձինք ձեռք են բերում Հայաստանի քաղաքացիություն և գրանցվում են Հայաստանում։

«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա մշտական բնակչության նվազման տեմպն ընկել է»,–փաստում է Արտակ Մարկոսյանը։

Համեմատելով նախորդ և այս տարվա ցուցանիշները, ժողովրդագրագետը նշում է, որ ծնունդների թիվը նվազել է 150–ով։ Բացի այդ, գրանցվել է ամուսնությունների թվաքանակի աճ և նվազել ամուսնալուծությունների թվաքանակը, ինչը նույնպես կարող է լավ անդրադառնալ ծնունդների թվի աճին։
«Ունենք մարզեր, որտեղ գրացվել է բնական աճի վավերագրում։ Արագածոտնի մարզում, նախորդ տարվա համեմատ, բնական աճը բարձացել է 18.2 %–ով, Գեղարքունիքի մարզում` 63%-ով, Արմավիրի մարզում`3%–ով։ Կան նաև մարզեր, որտեղ ծնունդների քանակի աճ է գրանցվել` դրանք են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Տավուշի մարզերը»,–նշում է ժողովրդագրագետը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը facebook-ի իր պաշտոնական էջում ներկայացրել էր մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական ծրագրի կարևոր կետերը, որոնցից մեկն է` Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։

Read more: https://armeniasputnik.am/radio/20190807/19977955/markosyan-hayastanum-grancvel-e-migraciayi-bacasakan-cucanish.html