Հայ կնոջ ավանդական նուրբ ու հեզ կերպարդ զուգակցվել էր հայ կնոջ մեկ այլ՝ խիզախ և քաջ կերպարի հետ։  Այսքան տարիների հեռավորությունից  էլ  մտքիցս  չի  հեռանում համառ կեցվածքդ՝ «Տուն ներխուժած թշնամուն հարկավոր է  դուրս վռնդելու և տեր կանգնել  հայրենի տանն ու հողին»։                                                            

Այդ  ի˜նչ  դող էր մտել մեջդ…  դու արդեն քոնը  չէիր

1992-ի հուլիսի  կեսին  արդեն Խեժորաբերդում էիր: Դարձյալ նույն դողը, դարձյալ նույն խանդավառությունը, դարձյալ նույն շտապողականությունը. ու՞ր էիր շտապում, Ալվարդ, ճակատագրին ընդառա ՞ջ, թե ՞

Հուլիսի 28-ին կրկին համառեցիր և տղաների հետ  բարձրացար Աիմավան – 6 /Հոչանց/Իսկ հուլիսի 29-ը՝ պատմության այդ  օրը  սկսվեց, բայց չավարտվեց քեզ համար, ու դու անավարտ  օրվա  միջով , անավարտ  գնացիր դեպի  հավերժություն….

Քանի՞ թշնամի  ընկան  այդ  օրը  քո գնդակներից, Ալվարդ, դա հիմա  կարևոր չէ, կարևորը  կյանքիդ  ու  ահռելի  ծրագրերիդ թելը  կտրած  թշնամու  գնդակն էր, և 1992-ի հուլիսի  29-ը  քեզ  համար  դարձավ անավարտ  մի  օր, երբ  գնացիր  հանդիպելու  և  միանալու  նրանց՝  Ֆիդայական կռիվներում սխրանքով անմահացած  մեր կին հերոսներին, իսկ  մեզ՝ մարտական ընկերուհիներիդ   թողեցիր հուշաքարիդ  խոնարհվելու  պատիվը՝

-ՀԱՅՐԵՆԻՔԴ,  ՔՈՒՅՐ, ԱՅՆՊԵՍ ՀԱՍԿԱՑԱՐ,

ՈՐ  ՔԵԶ  ՀԻՇԵԼԸ  ՊԱՏԻՎ  Է  ԴԱՌՆՈՒՄ…

Ա. Վարդանյանը ծնվել է 1948 թվականի հոկտեմբերի 11-ին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում: 1956-1966թ սովորել է Զոլաքարի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը:  1968 թվականին ընդունվել և 1974 թվականին  ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը: Ուսանելու ընթացքում հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Մասիսի շրջանի Մասիս կայարանի միջնակարգ դպրոցում: 1984 — 1987 թվականներին աշխատել է Երևանի թիվ 32 երեկոյան, 1987 թվականից` Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում: 1988-ի փետրվարից  միացել է համաժողովրդական պայքարին: 1992թ-ին՝ զինվորագրվել Ազգային Ինքնորոշում Միավորման Սյունիքի աշխարհազորի  ԱՁՀՏ աղջիկների ջոկատին:

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Թե հազար երգ Քեզ նվիրեմ,
Հազար գույներ շողարձակեմ,
Հազարաձայն աղոթք ասեմ,
Քիչ է, իմ Սեր, իմ Հայաստան:

Թե բյուրդարյա կյանքդ պեղեմ,
Թելիկ-թելիկ վերականգնեմ,
Բյուր վերքերդ վիրակապեմ,
Քիչ է, իմ Մայր, Սուրբ Հայաստան:

Թե որդվոցդ բազմահանճար,
Լույսի կաճառ կամ զորավար
Նոր կերպարով վերականգնեմ,
Քիչ է, իմ Մայր, Սեր Հայաստան:

Թե լեռներդ՝ գերված ավար,
Թե գետերդ՝ վերքեր վարար,
Շղթայազերծ Քեզ ետ բերեմ,
Դարձյալ քիչ է, Մայր Հայաստան:

Թե աստղերիդ բույլքն առնեմ,
Գիշերավար լույսեր շաղեմ,
Արեգակի հրով բերեմ,
Քեզ դեռ պարտք եմ, իմ Հայաստան:

Թե աշխարհին ծնկի բերեմ,
Իմ մեղքերը խոստովանեմ,
Հավերժ բարիք քեզ պարգեւեմ,
Նորեն քիչ է, վերք Հայաստան:

Թող ճամփեքիդ ծաղիկ փռեմ,
Քո որդվոց մեջ սեր ներարկեմ,
Քեզ խենթաբար ես գուրգուրեմ,
Իմ սուրբ հավերժ, վեհ Հայաստան:

Այնպես փարվեմ կրծքիդ կարոտ,
Որ շուրթերդ դառնան նարոտ,
Վարդոտ, շաղոտ եւ արեւոտ,
Իմ հավերժող, Մայր Հայաստան:

Ալվարդ Վարդանյան
/11.10.1948-28.07.1992թթ./

Հեղինակ՝ Արփի Հարությունյան