Դանիական այս հեռուստասերիալի սյուժեն ինչ-որ չափով մարգարեական է համարվում․ սերիալի հիմնական ուղերձներից մեկն այն է, որ Դանիայի վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել կին։
Սերիալի հերոսուհի Բիրգիտա Նյուբորգը, ով ներկայանում է ձախ կենտրոնական կուսակցության կողմից, ընտրվում է Դանիայի վարչապե տի պաշտոնում։ Սերիալի առաջին եթերաշրջանի մեկնարկից քիչ անց Դանիայում իսկապես իշխանության եկավ Հելլե Տորնինգ Շմիտի կառավարությունը, իսկ ձախ կենտրոնականները նշանակալիորեն ամրապնդեցին իրենց դիրքերը պառլամենտում։
Սերիալում վարչապետի պաշտոնը զբաղեցնում է ազնիվ, ինտրիգներից հեռու Բիրգիտա Նյուբորգը (Սիդսե Բաբետ Կնուդսեն), ով շատ շուտով բախվում է մինչ այդ իրեն ոչ բնորոշ հատկանիշների յուրացման անհրաժեշտության հետ։ Դաշնակիցների անհուսալիությունը, կոալիցիայի փլուզումն ու մտերիմերի դավաճանությունն իրականության անբաժանելի մասն են։ Նյուբորգի համար իրավիճակը բարդացնում են նաև ընտանեկան խնդիրները, իսկ քաղաքականության մեջ զբաղվածությունը թույլ չի տալիս ժամանակին արձագանքել այդ խնդիրներին։
Սերիալի հետաքրքիր առանձնահատկություններից մեկը դեմոկրատական երկրում անկախ մամուլի հսկայական դերի ներկայացումն է։
«Կառավարություն» սերիալն իրավամբ համարվում է քաղաքական լավագույն սերիալներից մեկը, որը հեռուստադիտողի համար բացահայտում է ժամանակակից դեմոկրատայի երկակի մեխանիզմները։