Քաղաքական ամենաճանաչված սերիալներից մեկի հեռարձակումը մեկնարկել է CBS հեռուստաալիքով 2014 թ. սեպտեմբերի 21-ին:
«Տիկին պետքարտուղար» հեռուստասերիալը, հանդիսատեսի առջև բացելով մտացածին նախագահի մտացածին ադմինիստրացիայի վարագույրները, ներկայացնում է իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ժամանակակից աշխարհաքաղաքականության ոչ այնքան մտացածին հանգամանքների ֆոնին։ Գործող պետքարտուղարը զոհվում է ավիավթարի հետևանքով ու նրա պաշտոնը նախագահ Կոնրադ Դալտոնը վստահում է ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Էլիզաբեթ Մըքքորդին։ Վերջինիս՝ կարծրատիպերը կոտրելու ունակությունն ու արդյունավետ մտածողությունը կարևորագույն հատկանիշներն են, որոնք անհրաժեշտ են համաշխարհային քաղաքականության բարդությունները հաղթահարելու ու արդյունավետ որոշումներ կայացնելու համար։