Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ-ն անասելի զայրութով ընդունեց օրերս ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և նրա ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքները նախկին բռնապետական ռեժիմի արբանյակների կողմից: Մենք դատապարտում ենք սպառնալիքի և բռնության ցանկացած դրսևորում Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ, առավել ևս, երբ այդ քաղաքացին մեծ մտավորական Հրանուշ Խառատյանն է։ Մենք հորդորում ենք բոլոր գիտակից քաղաքացիներին կանգնել ի պաշտպանություն այս անբասիր մտավորական ընտանիքի կողքին։ Բռնությունն ու սպառնալիքը այևս տեղ չպետք է ունենա մեր կյանքում:
Սիրելի՛ Հրանուշ Խառատյան, մենք ձեր կողքին ենք, զորակցում ենք ձեզ և պատրաստ են ցանկացած ձևով իրականացնել ձեր պաշտպանությունը՝ եթե դրա կարիքը լինի։ Դիմելով գործող իշխանություններին՝ պահանջում ենք անհապաղ պատասխանատվության ենթարկել սպառնալիքի հեղինակին (և/կամ հեղինակներին)։
Ի վերջո պետք է հասկանալ, թե ինչպիսի մեթոդներով են նախկին հանցագործները պատրաստվում ռևանշի: Նրանք փորձում են ամեն կերպ ներազդել հասարակության կողմից հարգված անձանց վրա, այդպիսով տարածել ահուսարսափի մթնոլորտ երկրում՝ իրենց նկրտումներին հասնելու համար։
Թույլ չենք տալու վարկաբեկել մեր սիրելի մտավորականի անունն ու համբավը։

Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ