Վերջին օրերին մտածում էի՝ ինչու՞ է հայ ժողովրդի մի զգալի հատված կպել սորոսոցավով: Ինչու՞ են նրանք հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն համարում Սորոսին: Չէ, որ ակնհայտ է, որ ուտում են դրսից տրված քարոզչական կուտը:Չէ որ Սորոսը չէ, որ զենք է ծախում Ադրբեջանին, ատոմային տեխոլագիա տալիս Թուրքիային, թալանել ու թալանում Հայաստանի ընդերքն ու ժողովրդին, Ստեփանակերտի ու Երևանի միջև սեպ խրում, Արցախն ու Նախիջևանը տվել կովկասցի թաթարին, Վանն ու Էրզրումը թուրքին, և այլն և այլն:

Առցանց շփվելով սորոսացավով տառապող մարդկանց հետ հասկացա՝ այդպես հարմար է և անվտանգ: Չէ որ եթե ընդունում ես, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության հիմնական վտանգը գալիս է ռուսական իմպերիալիզմից, ապա ինչ-որ բան պետք է անել: Չես կարող բավարարվել միայն հողմաղացների դեմ պայքարով: Պիտի պայքարես հայկական երկաթուղու ռուսական թալանի դեմ, հանուն ռուսական գազի տրամաբանական գնի, հանուն հայկական ավիաուղիների կայացման, հանուն քո ինքնիշխան պետության, ի վերջո հանուն Արցախի Հայաստանի Հանրապետության ամբողջական և անվերապահ միացման: Իսկ դա ոչ միայն ջանք ու ժամանակ է պահանջում, այլև վտանգավոր է: Չէ որ քո դեմ են հանելու անուղեղների ու գործակալների, հեռակա հայրենասերների ու ժամկետանց մարդանման էակների ոհմակներ: Քեզ ու քո ընտանիքին զրպարտելու են ամենաանտրամաբանական ու անհավանական բաների մեջ: Ավելին, կարող ես բախվել լրջագույն խնդիրների Հայաստանի ներսում և մինչևիսկ դրսում: Իսկ Սորոս պապիկին կպնելն անվտանգ է: Անվտանգ է ու անգամ հաճելի: Չէ որ այդ ձևով նաև կարելի է հայրենասեր խաղալ, համարել, որ հայրենիքի համար ինչ-որ բան ես անում: Անգամ կարող ես քո աչքում ավելի բարձրանալ, ինքդ քեզ կարևոր մարդ զգալ: Բայց ամենակարևորը՝ դա ջանք ու եռանդ, ժամանակ ու զոհողություն չի պահանջում:

Ուրիշ ի՞նչ։
Ոչինչ։
Խնդալու
Կամ լալու կարծեմ պատճառ չի՛ք։—

— Ողջո՜ւյն արխադաշ Ալուն։
— Հաղթանա՜կ գործին Իլյիչի:

հ.գ. Կանխելու համար հերթական ոռնոցներն ու զրպարտանքն ասեմ՝ Արա Պապյանը և նրա կազմակերպությունը ԵՐԲԵՔ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ, ՑԵՆԹ կամ ՌՈՒԲԼԻ դրամաշնորհ չեն ստացել Սորոսի հիմնադրամից: