Սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում 2016թվականի ապրիլի 14-ին հրապարակված մի հոդված։ Ինչու ենք այսքան հին հոդվածը կարևորում և հրապարակում, քանի որ մամուլում և համացանցում վերջին ամիսներին շատ է շրջանառվել, որ  Հայկ Մարտիրոսյանը եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը՝ այսինքն բռնապետական ռեժիմի անդամ։ Հայկ Մարտիրոսյանին վերաբերող այդ տեղեկատվությունը տարածելով՝ հին և նոր ուժերը փորձում են նրան վարկաբեկել և արժեզրկել ժողովրդի աչքում։ Կարդացեք այն, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպես Հայկ Մարտիրոսյանը, միանգամայն բարի մղումներով, իր երկրին օգտակար լինելու մղումով համաձայնեց գալ Սփյուռքից՝ անտեղյակ լինելով երկիրը կեղեքող համակարգում ընդունված ոհմակային օրենքներից, լծվեց գործի՝ դառնալով վարչապետի օգնական, բայց ընդամենը մեկ ամսում հասկանալով, որ ընկել է իրեն միանգամայն  օտար և խորթ միջավայր, իր դիմումի համաձայն լքեց վարչապետի օգնականի իրեն վստահված պաշտոնը։ Հոդվածը տպագրվել է «Ժողովուրդ» օրաթերթում, նրա ազատման նույն օրը։

Մեր ընթերցողներին հորդորում եք թույլ չտալ շահարկումներ և վարկաբեկիչ տեղեկատվության տարածում Հայկ Մարտիրոսյանի վերաբերյալ։

Մենք՝ Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ-ն, մեր վստահությունն ենք հայտնում Հայկ Մարտիրոսյանին և կարևորում նրա ներկայությունը Բևեռում։

Գրագետ, կրթված տեսակը պահանջարկ չունի մեր օրերում. ավագ օգնականից հրաժարվելը նախ և առաջ Հովիկ Աբրահամյանի հեղինակությանն է վնասում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նախօրեին Հայկ Մարտիրոսյանը, համաձայն սեփական դիմումի, ազատվել է ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնից: Այս լուրը ուշագրավ էր մի քանի իմաստով. Հայկ Մարտիրոսյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր նշանակվել վարչապետի ավագ օգնական՝ 2016 թվականի մարտի 11-ին, ուստի անհասկանալի է, թե ինչու այդքան կարճ ժամանակ հետո որոշեց լքել պաշտոնը: Բացի այդ՝ ստացվում է, որ կա՛մ վարչապետն է առանց իր համատեղելիությունը հաշվի առնելու նշանակում կատարել, կա՛մ էլ Հայկ Մարտիրոսյանն է նույն հանգամանքն անտեսել: Նկատի ունենալով Հայկ Մարտիրոսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու ընդգծված ազգային նկարագիրը, ինչպես նաեւ արտասահմանում ստացած լուրջ կրթությունը, թերեւս կարելի էր կանխատեսել, որ նա երկար չի դիմանա հայրենի կառավարության ներսում առկա բարքերին եւ կադրերին:Գրագետ, կրթված տեսակը պահանջարկ չունի մեր օրերում: Իսկ թե ինչը ստիպեց Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում երկար տարիներ բնակված Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորին հրաժարականի դիմում ներկայացնել՝ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես պարզել չհաջողվեց: Մարտիրոսյանն ասաց, թե այդ թեմայով առայժմ մեկնաբանություն չունի: Ամեն դեպքում՝ ինչ էլ որ լինի պատճառը, Մարտիրոսյանի հրաժարականը վնասում է նախ եւ առաջ վարչապետի հեղինակությանը: Նման կադրերին պետք է փայփայել եւ հրապարակ տրամադրել, ոչ թե անլրջորեն աշխատանքի ընդունել, իսկ դիմում ստանալուն պես ազատել աշխատանքից»: