ԿՀԺ ՀԿ-ն Խստորեն դատապարտում  է  shame.am կայքի խմբագիր ներկայացող Արտյոմ Խաչատրյանի նողկալի բառապաշարով գրված գրառումը Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ։ Գրառումը միայն ատելության խոսք չէ կանանց հանդեպ և ոչ էլ ընդամենը սրբապիղծ և նողկալի արտահայտություններով համեմված գրառում։

Այս գրառումը որակում ենք որպես հանցագործություն՝ ուղղված մայրությանն ու երեխաների պաշտպանությանը։ Ուստի դատապարտելով հանդերձ, իրավապահ մարմիններից պահանջում ենք խստագույնս մոտենալ գրառման հեղինակի վարքին, նրան պատասխանատվության ենթարկել գոյություն ունեցող օրենքներով, քանզի ատելության խոսքի տարածումը չի նպաստում հանրային կյանքում անդորրի հաստատմանը՝ առանց այդ էլ գերլարված իրավիճակում հայտնված մեր հանրության համար, այլ ծնում է ագրեսիա։

Աներևակայելի է, որ նման գրառման հեղինակը կարող է լինել կայքի խմբագիր և հնարավորություն ունենալ նման նողկալի հոդվածներով անարգել մեզ՝ կանանց և հանրությանը։

ԿՀԺ ՀԿ-ն իր զորակցությունն է հայտնում մայրացած Տաթևիկ Ռևազյանին, շնորհավորում է նրան և մաղթում երջանիկ մայրություն։