ՄԻԵԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով փորձագիտական կարծիքի վերաբերյալ 365news.am-ը զրուցել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանի հետ:

-Այս խորհրդատվական կարծիքից ի՞նչ կարող ենք եզրակացնել:

–Այս խորհրդատվական կարծիքից մի քանի բան ակնհայտ է դառնում, որ մեր Սահմանադրական դատարանի այն կազմը, որը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, առհասարակ չի հասկացել Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության բովանդակությունը, որովհետև ի թիվս այլի, ուղարկել է հարցեր, որոնք ուղղակիորեն, այս խորհրդատվական կարծիքի ձևակերպումներից չեն համապատասխանել 16-րդ արձանագրության չափանիշենրին: Նկատի ունեմ առաջին և երկրորդ հարցերը: Որովհետև հենց այդպես էլ ասվում է: Ավելին, ասվում է, որ դատարանը կարող էր և վերաձևակերպել հարցերը, բայց ըստ էության, այստեղ չի գտել վերաձևակերպման որևէ հնարավորություն, որը կապ կստեղծի Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացող քննության հետ, և ըստ այդմ, եզրահանգում է, որ չի կարող պատասխանել առաջին և երկրորդ հարցերին:

Ինչ վերաբերվում է երրորդ հարցին՝ “բլանկետային հղում” տեխնիկայի կիրառությանը, իսկ ավելի մանրամասն թե՝ արդյոք քրեական օրենսգրքի այն դրույթը, որն այսպես ասած բլանկետային հղում ունի Սահմանադրության նորմին, և արդյոք դա համապատասխան է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի չափանիշներին, այստեղ ՄԻԵԴ պատասխանն այն է, որ վերացականորեն այդ հարցին հնարավոր չի պատասխանել, և որ ինքնին այսպես ասած “բլանկետային հղում” տեխնիկայի օգտագործումը չի կարող ենթադրել անհամապատասխանություն մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին: Ավելին, Եվրոպայի Խորհրդի մի շարք պետությունների քրեական օրենսգրքեր պարունակում են դրույթներ, որոնք ունեն  այդ բլանեկտային հղումները: Ամփոփելով ասեմ, որ ինքնին չկա անհամատեղելիություն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հետ, և այս հարցի պատասխանը պետք է կոնկրետացման սկզբունքով տա գործը քննող դատարանը՝ ելնելով ամբաստանյան Քոչարյանի գործողությունների և անգործության, ինչպես նաև այլ հանգամանքների քննությունից:

-Անդրադառնանք 300,1 հոդվածի համապատասխանությանն ու դրա հետադարձ ուժ ունենալու հնարավորության մասին ՄԻԵԴ-ի կարծիքին:

-Ինչ վերաբերվում է 2009 թվականի փոփոխված Քրեական օրենսգրքի 300,1 հոդվածի համապատասխանությանը և այն հարցին, թե արդյոք այն կարող է հետադարձ ուժ ունենալ, թե ոչ, ապա  այստեղ ևս Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը ասել է, որ վերացականորեն հնարավոր չէ այդ հարցին պատասխանել և դարձայլ, ըստ էության, ասել է, որ ներպետական դատարանները պետք է կոնկրետ գործի քննությունից ելնելով տան այդ հարցի պատասխանը: Կարելի է եզրակացնել այս խորհրդատվական կարծիքից, որ այս փուլում և այս հարցերով Սահմանադրական Դատարանը առհասարակ որևէ անելիք չունի: Այս հարցերի պատռասխանները պետք է տան Առաջին ատյանի դատարանները՝ գործի քննության շրջանակներում:

-Արփինե Հովհաննիսյանն Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր ՄԻԵԴ-Իխորհրդատվական կարծիքին և նշել այսպիսի միտք՝ հետադարձ ուժի ու իրավական որոշակիության դասական միջազգային սկզբունքները իշխանությունը մերժել չի կարողանա։  Ի՞նչ ի նկատի ուներ տիկին Հովհաննիսյանը:

-Սկզբունքն այն է, որ պատասխանատվությունը խստացնող քրեա-իրավական նորմերը չեն կարող հետադարձ ուժ ունենալ, բայց այս  խորհրդատվական կարծիքում շատ կոնկերտ ասել է Եվրոպական Դատարանը, որ 2009 թվի փոփոխությամբ Քրեական օրենսգքրի 300,1 հոդվածը համապատասխանում է կոնվենցիայի 7-րդ հոդվածի չափանիշներին, թե ոչ, այդ հարցին վերացականորեն հնարավոր չի պատասխանել:Չգիտեմ՝ Արփինե Հովհաննիսյան ինչի մասին է խոսում, բայց խորհրդատվական կարծիքի տեքստը շատ պարզ է: Եվ Սահմանադրական Դատարանն այս փուլում որևէ անելիք չունի այս հարցով:

-ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքն արդեն կա, ի՞նչ գործընթաց է հաջորդելու այս կարծիքին:

-Գործի քննությունը պետք է շարունակվի իր հունով և պետք է Առաջին ատյանի դատարնը ձեռնամուխ լինի գործի քննությանը՝ Քոչարյանի մեղավորությունը ապացուցող հանգամանքների քննությանը, անմեղությունը հաստատող հանգամանքների, եթե կան այդպիսիք և այլ հանգամանքների, ինչպես նշված է այս կարծիքում և նոր համադրի դրանք 2009 թվականից առաջ Քրեական օրենսգրքի համապատասխան նորմերին, 2009 թվականին և ըստ այդմ որոշում կայացնի: Սահմանադրական Դատարանն այս փուլում այս հարցերով որևէ անելիք չունի:

Հայկա Ալոյան