Մի՛ շտապեք մեղադրել հանրությանը վիրուսով պայմանավորված հրահանգները լիարժեք չկատարելու համար, քանի որ դրանք փոփոխվում են մի քանի շաբաթը մեկ: Մեկ՝ վիրուսը վտանգավոր չէ, մեկ՝ հակառակը, մեկ՝ դիմակը կանխարգելիչ չէ, մեկ՝ կյանքեր փրկող և այսպես շարունակ: Իսկ ամենամտահոգիչն այն է, որ այդ հարցերը բարձրացվում են քաղաքական գործիչների մակարդակով: Հիմա հարց՝ մենք գլխավոր համաճարակաբան, կամ առհասարակ համաճարակաբաններ չունե՞նք: Շատ կուզենայի լսել նրանց քաղաքական դեմքերի փոխարեն: Դա կլիներ վստահելի աղբյուր: Եվ այդժամ հանրությունը, հավատացե՛ք, կլսեր մասնագետներին ու կենթարկվեր: Թե չէ հերիք է պիտակավորեք հանրությանը: Մենք ունենք բավականին կազմակերպված հանրություն, որը հարյուր հազարներով փողոցում էր երկու տարի առաջ ու ամենայն պատասխանատվությամբ էր վերաբերում իր քաղաքացիական պարտքին:

https://www.facebook.com/Mardaser?__tn__=%2CdC-R-R&eid=ARCQ9-EA3COgwjNO5wXWezN0fe9jc6Wg4rWjg1wKp5f4Nk1aFZfsfuEkUklU2d95ta2oHPOR1GMGNdEl&hc_ref=ARTzpPP1XcqYUA_ZcMJ3nRQkfZRLyCNRjJlbAlIQEF-Ir9BBVjmio8o3L78FsDAr08A&fref=nf