Թագավարակի հետեւանքով կյանքից հեռացել է «Բուժ ինֆո» հաղորդման նախկին աշխատակցուհի Ռուբինա Ղազարյանը։ Հարգարժան տիկինը երկար ու ձիգ տարիներ է աշխատել այնտեղ և մեծ ավանդ ու ներդրում ունի այդ հաղորդման զարգացման գործում։
Ռուբինա Ղազարյանը ծնվել է 1951 թվականին Թեհրանում: Ավարտել է Թեհրանի հայկական Մարիամյան դպրոցը եւ Թեհրանի Պետական համալսարանի Լրագրության բաժինը՝ մագիստրոսի աստիճանով:
Ուսումնառությունը անցել է Փարիզի Սորբոն համալսարանում: 1980-1990-ը աշխատել է Թեհրանում հրատարկվող Ալիք օրաթերթում: Վարել է մշակութային, գրական էջերը:
Նրա ներդումը թեհրանահայ համայնքի հասարակական ու մշակութային կյանքում անգնահատելի է եղել:

1990 թվականին, Ռուբինա Ղազարյանը ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք, որտեղ ևս ակտիվ մասնակցություն է ունեցել և՛ հասարակական և՛ լրատվության բնագավառներում։ Հավելենք, որ նրա հիմնադրած «Մենուա» զբոսաշրջային ըներությունը նոր որակ ու շունչ է հաղորդել հայկական զբոսաշրջությանը դեռ 1998թվականից:
2005-ից 2011-ի ընթացքում դասավանդել է պարսկերեն լեզու Հ. Աճառյան համալսարանում:
2019 թվականին Ռուբինա ղազարյանը կամավոր աշխատել է «Կանանց աջակցման կենտրոն»-ի ապաստարանում:
Այս ամենը մի փոքր մասն է այն հսկայական ներդրման, որ Ռուբինա Ղազարյանին հաջողվել է իրականացնել Մայր Հայրենիքում։
«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն իր ցավակցությունն է հղում նրա հարազատներին և մտերիմներին։