Այո, պարոն Սիմոնյան, իհարկե ահավոր է, բայց առավել ահավոր է, երբ քո երկրում 2015թ․-ին պետական ահաբեկչություն է իրականացվում քո իսկ երկրի քաղաքացիների, կանանց ու երեխաների նկատմամբ, և 3 տարի հետո դուք գալիս եք իշխանության և լռում եք։ Ասեմ ավելին, դուք երախտագիտություն եք հայտնում պետական ահաբեկչության կազմակերպիչ Բակո Սահակյանին, կերուխումի եք նստում հանցագործության բոլոր կազմակերպիչների հետ, խաշ-խորովածներով եք շփվում այդ հանցագործության կազմակերպիչ Օգանովսկու հետ,  որն ի դեպ նաև Մարտի 1-ի «փառապանծ հերոսներից» է, և որևէ մեկին չեք փորձում պատասխանատվության ենթարկել։ Այ սա, առավել քան ահավոր է, մանավանդ, երբ իշխանավորների խոսքի ու գործի միջև խորը վիհ գոյություն ունի։

Սյուզան Սիմոնյան