Կորոնավիրուսի համավարակը լրջագույն մարտահրավերներ է ստեղծել համաշխարհային միագրացիոն գործընթացների համար։ Համավարակի արդյունքում փակված սահմանները խնդիրներ են ստեծել միգրացիոն հոսքերի համար բոլոր առումներով՝ ապաստանի ինստիտուտ, աշխատանքային միգրացիա, կրթական միգրացիա, վերադարձ և այլն։ Հայաստանի պարագայում էականորեն տուժում է աշխատանքային միգրացիան։
Սեզոնային աշխատանքային միգրացիան վաղուց արդեն դարձել է ՀՀ -ի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի և գործազրկության մեղմման գործոն։ Համաձայն 2017թ․ և 2019թ․ իրականացված «Հայաստանի արտաքին միգրացիայի գնահատումը» հետազոտությունների տվյալների 2017թ․ արտագնա աշխատանքներն ապահովել են երկրի բնակչության աշխատանքային զբաղվածության շուրջ 15%-ը, 2018թ․ 10%-ից քիչ ավելին։
Աշխատանքային միգրացիայի արդյունքում արտերկրից դրամական փոխանցումները տարբեր տարիների կազմել են ՀՀ ՀՆԱ-ի 12- 22%-ը (համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ֆիզիկական անձանց կողմից կատարված դրամական փոխանցումների շուրջ 60% -ը եղել է Ռուսաստանից)՝ փաստացի աշխատանքային միգրացիան դարձնելով ՀՀ տնտեսության ոչ ֆորմալ ճյուղերից մեկը։
2020թ․ սկսված համավարակի արդյունքում ամենատուժածներից են համարվում աշխատանքային միգրանտները, մասնավորապես կարճաժամկետ, սեզոնային միգրանտնրեը։ Սեզոնային աշխատանքային միգրացիան ՀՀ-ից սկիզբ է առում հիմնականում մարտ ամսից։ Աշխատանքային միգրանտների 89%-ը մեկնում են ՌԴ (ՀՀ-ից մեկնող էմիգրացիոն հոսքերի մեջ 93%-ը կազմում են աշխատանքային միգրանտները)։ Մարտից սկիզբ առած կանխարգելիչ միջոցառումները, որոնց թվում էր նաև սահմանների փակումը, զրկեցին սեզոնային աշխատանքային միգրանտերին մեկնել արտագնա աշխատանքի, իսկ նրանք, ովքեր արդեն մեկնել էին ՌԴ կամ գտնվում էին ՌԴ-ում, դարձան գործազուրկ, քանի որ ձեռնարկությունները դադարեցրին իրենց գործունեությունը։ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը սկսեց ուղիներ որոնել վերադառնալու ՀՀ, հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքները։
ՌԴ-ում ՀՀ դեպանատունը բանակցություններ վարեց ավիափոխադրողների հետ, ինչի արդյունքում մարտի 15-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող 2154 քաղաքացի, նրանցից շուրջ 1500-ը դեսպանության կողմից հայթայթված գումարների հաշվին։ Այս պաահին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գրանցված է 16 հազ․ 340 ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են վերադառնալ ՀՀ։
Չարտերային չվերթներով Հայաստան վերադարձի առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին։
Չվերթներից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու այն ՌԴ քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։
Համաձայն ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերով գերատեսչության տվյալների 2020թ․ առաջին կիսամյակի դրությամբ ՌԴ-ում գրանցված է 40 691 ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտ։ 2019թ․ նույն ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների թիվը եղել է 106 604 ։ Եվ սա այն դեպքում, երբ 2020թ հունվար-մարտ ամիսներին գրանցված ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների թիվը ավելին էր, քան 2019թ․ նույն ժամանակաատվածում գրանցված ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների թիվը (2020թ․` 40.691, 2019թ․`38.947)։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է աշխատանքով ապահովել ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտներին, եթե նրանք ցանկանում են մնալ և աշխատել ՌԴ-ում։ Մոտ հազար անձ արդեն աշխատանք է գտել դեսպանատան միջոցով։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում պարբերաբար դրվում են հայտարարություններ թափուր աշխատատեղերի և պահանջվող մասնագետների մասին (https://www.facebook.com/armembrus/posts/1131082140610255?__tn__=K-R, աշխատանքի տեղավորման համար զանգահարել +79661188984 հեռախոսահամարով)։
Մեկ այլ խոցելի խումբ են հանդիսանում աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամները, որոնք գնտվում են ՀՀ-ում և, փաստորեն զրկված են միջոցներից։
ՀՀ կառավարությունը նախատեսում է իրականացնել մաշտաբային շինարարական աշխատանքներ, որոնցում կներգրավվեն աշխատանքային միգրանտերը։
Հարկադիր վերադարձածները կկարողանան օգտվել կառավարության «Հարկդիր վերադաձածների աջակցության» ծրագրից, եթե չունեն բնակարան, կարող են պետությունից տանալ բնակվարձ 60 000 դրամի չափով, 6 ամիս տևողությամբ (դիմել ՏԿԵՆ Միգրացիոն ծառայություն, ք․ Երևան, Կ․ Ուլնեցու փ. 31)։
Չնայած համաարակի հետևանքների մեղմման այս ծրագրերին, աշխատանքային միգրացիայի այս վիճակը էկանորեն անդրադառնալու է ՀՀ-ի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Բացի վերը նշված միջոցառումներից, անհրաժեշտ է լրջագույն ուշադրություն դարձնել հատկապես գյուղատնտեսության զարգացմանը։ Աջակցել գյուղացիներին, որպեսզի նրանք մշակեն հողերը։ Գյուղերից շատերը հողերի մշակման շրջանում աշխատանքների կատարման համար գումարներն ստանում էին ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտներից։ Մի մասն էլ մեկնում էր արտագնա աշխատանքի, քանի որ չէր կարողանում մշակել հողը (ոռոգման ջրի, գյուղ․տեխնիկայի, սերմացուի, հակակարկտային կայանների բացակայություն և այլն) Բացի այդ, շատ կարևոր է նաև իրացման հարցը։ Քանզի միայն մշակելը բավարար չի, անհրաժեշտ է նաև արտադրածի իրացմուն ապահովել, որ չստացվի, այս առանց այն էլ սուղ պայմաններում գյուղացին իր վերջին լուման ներդնի մշակաբույսերի աճեցման գործում, իսկ աշնանը չկարողանա իրացնել և մնա ձեռնունայն։ Այստեղ անհրաժեշտ է պետության կարգավորիչ և աջակցող դերը։ Ամեն ինչ պետք է անել, որ արդեն այսօր գյուղացին իմանա, որ իր արտադրանքի իրացման հարցում խնդիր չի ունենա։
Ամեն դեպքում, արդեն իսկ այս տարվա վերջին ՀՀ-ն կզգա համավարակի լրջագույն սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները։