Նա միակն էր։ Միակը այն հազարավոր արտիստներից, որ շեփոր հնչեցրեց արթնացումի։ Ու դա պոռթկումի էր նման։ Նման էր հրաբխից ժայթքող լավայի, հոգու ճիչ՝ 18-ը հազիվ բոլորած հարյուրավոր անմեղ նահատակների, և այն տղաների, որոնք մնացին մարտի դաշտում ու չհասան տուն։ Իրենց Հայրենիքից արտաքսված ու աշխարհով թափառող պանդուխտ հայերի, ու Հայրենիքում իրենց գոյությունը հազիվ քարշ տվող թշվառների անունից։ Նրանց խղճի ձայնն էր և կքված ու կորսված արժանապատվությունը վերականգնելու համար՝ նրանց փոխարեն նետած մարտահրավեր և որոշում։ Ու այդ ամենով հանդերձ այդ քայլը նշանակում էր սեր, սեր առ Հայրենիք ու ժողովուրդ։ Ու դա սեփական անձը ուրացածի սեր էր, որ չի կարող չափվել ոչ մի չափանիշով, որովհետև այդ դեպքում անձնասիրությունը փոխարինվել էր անձնուրացությամբ ու ցեղիդ շահը ամենից վեր դասելու մեծագույն ցանկությամբ։

Ու հենց այդպես նա միակն էր, միակը այն հազարավոր արտիստներից, որ շեփոր հնչեցրեց արթնացումի։