Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ Արցախի Քարվաճառը և Սարսանգը․․․

Գրեթե չեմ կասկածում, որ հուլիսի 12-ի կեսօրից փնթի կերպով հարձակում իրականացնելով ՀՀ Տավուշի սահմանամերձ դիրքերի վրա, նաև հրետանային կրակով լարվածության մեջ պահելով շրջանը՝ թշնամին փորձում է շեղել ուշադրությունը և կայծակնային հարձակում իրականացնել Արցախի Քարվաճառի ուղղությամբ։

Չմոռանանք, որ հունիսի կեսից Ադրբեջանում խմելու ջրի ճգնաժամ է հասունանում, հուլիսի սկզբին արդեն 25%-ով նվազել է Կուր գետի և 60%-ով՝ Արաքս գետի Ադրբեջան հասնող ջուրը։

Քարվաճառի աղբյուրները և Սարսանգի ջրամբարն այս պահին կենսական նշանակության թիրախներ են Ադրբեջանի համար, և բացառված չէ, որ առաջիկա օրերին նրանք կայծակնային հարձակման փորձ կանեն։»