ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն կառավարության արտահերթ նիստում այսօր խոսել է Տավուշում տիրող իրավիճակից և հայտնել, որ հակառակորդը ժամանակ առ ժամանակ վերսկսում է ՀՀ տարածքի հրետակոծությունը։
Նա ասել է, որ «Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ։ Մեր զինված ուժերը շարունակում են սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է»։