Հակոբ Բուլանիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սասնա Ծռերի արցախյան կառույցը պատրաստ է իր կամավորական ջոկատով միանալ Տավուշի մեր դիրքապահներին: Սրանով ամեն բան ասված է:
Թե չէ՝ «Արցախի հանրապետություն», «Արցախի ձևական նախագահ», «ԱԺ-ՄԱԺ-ը», «պետական սահման», «առանձին օպերատոր» կորոնավիրուսի պատրվակով էլ՝ «սահմանների փակում», «անցակետում սեփական ժողովրդից թեսթավորման գումարների կլպում», և չգիտեմ էլ ինչ անհեթեթություններ:
Իշխանությունները որքան էլ փորձեն մասնատել երկիրը՝ չի հաջողվելու, հայերն արագ համախմբվելու ինքնապահպանման կենսական բնազդով և ընդունակությամբ են օժտված:»