Դեռ վաղ է հաղթական փողեր փչելը։

Բոլոր ուղիներով ինֆորմացիա է գալիս․
-թուրքերը խոստացել են ազերբեջանին օգնել զենքով և զորային ուժով։
-թուրքերը սիրիական Աֆրինում, Իդլիբում սիրիական ընդդիմադիր ուժերից հավաքագրում են կամավորներ՝ ադրբեջանի համար։ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ 6 ԱՄՍՈՎ Է, ամսեկան վճարը՝ 3.500 դոլար։
-թուրքերը ռազմատրանսպորտային ինքնաթիռներով սկսել են ադրբեջանին ռազմական և ռազմատեխնիկական աջակցությունը․․․ Ամենայն հավանականությամբ թուրքական արտադրության ԱԹՍ մասին է խոսքը, որ իրեն գերազանց է դրսևորել ռուսական զինուժի դեմ սիրիական Իդլիբում և Լիբիական անապատում։
Ասել, որ ազերիները ռևանշի ծարավ են, նշանակում է ոչինչ չասել։

Եզրակացություն 1․
Չի բացառվում մոտ ժամանակներս ազերիների նոր հարձակում՝ թուրքա-սիրական բաշիբոզուկների և թուրքական զինտեխնիկայի աջակցությամբ․
ա․ մեր նոր դիրքերի ուղղությամբ՝ վերականգնելու կորուստը, փակելու ճեղքված ճակատային ամրացված գիծը,
բ․ այլ՝ մեր ավելի խոցելի և կարևոր դիրքերի ուղղությամբ՝ բարոյահոգեբանական հավասարակշռությունը և ազերիների մոտ իրենց ղեկավարների հանդեպ վստահությունը վերականգնելու նպատակով (չի բացառվում հետագայում դիրքային ձեռքբերումների փոխանակման առաջարկ)։
գ․ սա կարող է լինել հոգեբանական պատերազմի ակցիա,
դ․ թուրքերի համար սա լավ հնարավորություն է ցուցադրել սեփական ռազմատեխնիկական հնարավորությունները մարտում,
ե․ թուրքերի համար սա իրական հնարավորություն է իր ձեռքը վերցել իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական թանկարժեք պատվերները։

Եզրակացություն 2.
Պետք է մոբիլիզացվեն բոլոր ուժեն ու հնարավորությունները։
Հնարավոր է՝ ամեն ինչ նոր է սկսվում։

Հ․Գ․ Թարգեք մարգարիտացավը, պահն է լրջության։

Արթուր Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/ivanbpoghosyan?__tn__=%2CdC-R-R&eid=ARByiStbNGtHsmMmPMZ6uIjdOvJj9KZ39_Ftk3xnkvh5qoODWwRq1NG-TlMX3aiXlZjyG2ZYxpmpxTHS&hc_ref=ARRoBuixdFJLCvUj_F5Rp1b1P-YTmb_t7A0W8rN8mHA8X_9SrL0outWNUNBx5mxFYlU&fref=nf