Լեոնիդ Կալաշնիկովը, որ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրացիայի և և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահն է, ըստ էության ասել է հետևյալը.
1) Արցախի հիմնահարցը պետք է լուծեն Պուտինը և Ալիևը,
2) նրանք Արցախի հիմնահարցը կլուծեն արդար կերպով,
3) Արցախի հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի “տարածքային ամբողջականությունը” վերականգնելու միջոցով (Արցախը Ադրբեջանին հանձնելով, դա է արդարը),
4) ադրբեջանցիները ճիշտ են անում, որ Բաքվում իրենց հավաքի ժամանակ պահանջում են պատերազմ Հայաստանի դեմ (որի ընթացքում բացեիբաց սպառնում են ոչնչացնել մեզ) և, փաստորեն՝ Ալիևն ու Պուտինը պետք է պատերազմով ու մեզ ոչնչացնելով Արցախը հանձնեն Ադրբեջանին (սույն Կալաշնիկովն իր խոսքում հանուն արձանագրման մերժում է պատերազմը, բայց իրականում մերժում է միայն այն պատերազմը, որում կհաղթի Հայկական կողմը)։
Լեոնիդ Կալաշնիկովի տեսակետները համապատասխանում են Ռուսաստանի գործադիր իշխանության կազմած Լավրովյան պլանի նպատակներին և դրանց իրագործման նույն, այն է՝ պատերազմական, գործիքարանին։
Այսինքն՝ սույն Կալաշնիկովն արտահայտում է Ռուսաստանի պաշտոնական տեսակետները և բացահայտում է նրա պլանը։
Փաստորեն՝ ռազմավարական դաշնակից կոչեցյալը ոչ միայն զինում է մեր թշնամուն, այլև բացեիբաց նրան առևտուր է առաջարկում՝ իր կողմից երաշխավորելով աջակցել նրան մեզ պատերազմով ոչնչացնելու և Արցախը բռնակցելու գործում։
Մինչդեռ պաշտոնական Երևանը պարզապես աղերսում է Մոսկվայի միջնորդությունը՝ կամա թե ակամա նպաստելով նրա պլանի իրագործմանը:
Վարուժան Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/varuzhanparsami.avetisyan