Ինչքան տնտեսական վիճակը վատանա Ռուսաստանում, իսկ դա վստահաբար այդպես է լինելու, այնքան հայերի մեղավորությունը շատանալու է։ Հրեաներին ու չեչեններին ռիսկ չեն անելու կպնեն՝ թիկունքներին մարդ կա, ադրբեջանցիներին նույնպես՝ իսլամի հետ հարաբերությունները չեն փչացնի, մնացին հայերը։

Մեկնաբանություն — Մի վախեցրեք մեզ, չի լինի դա…

Արա Պապյան — Այո, չի լինի, ասում էին իմ բաքվեցի հայ ընկերները։ Ո՞նց կարող է սովետի մեջ նման բան լինի՝ հարցնում էին նրանք։
Երեկ էի Թալեաթի հետ թուղթ խաղում, մտածում էր Զոհրապը, ո՞նց կարող է նա ուրանալ, չէ որ ընդամենը երկու տարի առաջ եմ նրա կյանքը փրկել։

Հայերը ռուսաստաններում շատ քիչ ժամանակ ունեն՝ ամիսներ։ Արագ պիտի շարժվեն։
Իրենք չեն հասկանում, որ իրենց դեմ ոչ թե թուրք լամուկն է, այլ ռուսական պետությունը … որովհետև Ռուսաստանը Արևմուտքի դիմակայության մեջ իր միակ դաշնակիցը տեսնում է թյուրք֊մուսուլմանական աշխարհը:
Միամիտ ժողովուրդ ենք։ Այն, ինչ տեղի է ունենում և ունենալու մոսկվաներում, կապ չունի հայի վարքի հետ։ Լիքը պատճառներ կան, լիքը ու խորքային։ Բուն պատճառը Հայաստանում իշխանափոխության կազմակերպումն է՝ ս./թ. սեպտեմբերին։ Հիմա գնում է իրավիճակի բազմաճակատ սրում և դժգոհության գեներացիա։ Իհարկե ձեռքի հետ էլ հայերից բիզնեսներ կխլեն ու մի քիչ էլ կծեծեն։

Հա, նաև այն օրը կգցեն, որ 2021թ. հանկարծ Մոսկվայի պայմանագրի մասին չհիշեն։ Կամ խորապես երախտապարտ լինեն։
Արա Պապյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/ara.papian.mv?__tn__=%2CdC-R-R&eid=ARB2EtprWibAm928h_FpxLdN8tdO_ebrNb-gHIeiELXxu6-4cuXirYcS7k_UOQf1usuzcBGPpEAEXddl&hc_ref=ARSiNvutEInI0X_esUTvxh6RuddJJ35snQHp0zMu3lzNTLOkHn6o1Hkk9ZfHzN7OZfA&fref=nf