Այսպես ես հրաժեշտ տվեցի այս հյուրասեր, հյուրընկալ, ազնվագույն արժեքներով ապրող, ծնունդով արցախցի և իհարկե միացյալ հայաստանցի իրեն համարող համեստ ընտանիքին։ Երեք օրերը հագեցած էին ազգային ցավով ու նպատակներով ապրող մարդու՝ գեղանկարիչ Էմիլ Աբրահամյանի պատմություններով, հիշողություններով, որոնք մեկ անգամ ևս որպես պատգամ են հնչում մեր ապագա սերնդի համար, որ ազգային ազատագրական պայքարն է միակ և անփոխարինելի ուղին, որը կհանգեցներ և կհանգեցնի մեր ազգային նպատակների իրականացմանն ու հզոր ու միացյալ Հայաստանի ստեղծմանը։ Ես հրաժեշտ եմ տալիս նրանց հիացմունքս կրկին անգամ տանելով ինձ հետ և սերս ու հարգանքս թողնելով այս պատերի ներսում։