Սիրելի հայրենակիցներ,
Ողջունում եմ Ազգային-Ժողովրդական Բևեռի առաջին քաղաքական խորհրդակցության մասնակիցներին: Մաղթում եմ բեղմնավոր գործունեություն, ի բարօրություն մեր սիրելի հայրենիքի:
Վստահ եմ, որ ժողովրդավարության, շատ հարցերում համակարծության և փոխադարձ վստահության հիմքերով ստեղծված, տարբեր մասնագիտությունների տեր, բայց երկրի ապագայով հավասարապես մտահոգ հայ գործիչներից կազմված կառուցողական այս հարթակը
կնպաստի երկիրը ճգնաժամից դուրս բերելու հայրենանվեր և վսեմ գործին:

Օպերային երգչուհի, սոպրանո, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի ուղերձը` Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ գումարված Ազգային-ժողովրդավարական բևեռի քաղաքական խորհրդաժողովին