Զինկոմիսարիատում
— Պարոն փոխգնդապետ, ինձ էլ վերցրեք, խնդրում եմ, ես ԱՄՆ-ում վիրաբույժի օգնական եմ աշխատել։ Կարող եմ գնալ ռազմաճակատ և օգնել վիրավոր զինվորներին։
— Քո ցավը տանեմ, իհարկե կվերցնեմ։
Հեռախոսազանգ
— Hello, Mom. Որոշել ես պատերազմ՞ գնալ։
— Այո, սիրելիներս, գնում եմ օգնեմ զինվորներին։ Չեմ կարող չգնալ։ Նրանց իմ օգնությունն է հարկավոր։
— Մամ, գիտենք, որ չենք կարող քեզ ետ պահել, եթե որոշել ես։ Be safe, Mom.
— Անպայման, հաղթելու ենք, չմտածեք։ Բայց, եթե ես չվերադառնամ, չմոռանաք իմ պատգամ-ժառանգությունը, որ թողնում եմ ձեզ։ Շարունակեք իմ գործը և ծառայեք Հայրենիքին, իմ աղջիկներ։ Ես ձեզ սիրում եմ։