Խուճապը ավելի շատ թիկունքում է, քան մարտի դաշտում:
Գաղտնիք չէ, որ իրավիճակը շատ ծանր է Արցախում, գաղտնիք չէ նաև ,որ մեր առյուծները կենաց ու մահու պայքար են մղում ժամանակակից զինտեխնիկայով զինված թշնամու դեմ, բայց այն ինչ ես տեսա համոզվեցի, որ մեզ ծնկի բերող դեռ չի ծնվել :
Զինհոսպիտալում
-Մորքուր էդ ոտքս կպցրու, պինդ կապի գնամ , ախպերներս ինձ են սպասում։
-Բալես, դու քո պարտքդ կատարեցիր, հիմա մյուսների հերթն է։
-Աաաա , էս ինչ՞ ես ասում մորքուր, ես դեռ շնչում եմ․․․
— Ապեր ջան, էս ոտքդ, երբ ե՞ս կորցրել։
-Ապրիլյանի վախտ։
— Բա ինչու ե՞ս հիմա եկել։
— Մեռնեմ քեզ, մորքուր ջան, բա չես տեսնում՞, դեռ մի ոտք էլ ունեմ մատաղ անելու հայրենիքիս (ժպիտը դեմքին)։
— Բալես, էս ոնց ե՞ս սենց սևացել
— Սնարյադը խփեց հողի տակ թաղվեցինք, բայց էդ հեչ, սոված էինք, ախպերներով հող էինք ուտում (տխուր ու գլխիկոր)։
-Ջաաաան, մատաղ լինեմ ձեզ, հայրենիքի հողն եք կերել, դու գիտե՞ս ինչքա՜ն էներգիա կա մեր հողի մեջ։
— (աչքերը փայլելով, պայծառացած դեմքով) Հաաաաա, դրա համար էլ ողջ մնացինք։
Հիմա ասացեք խնդրեմ, աշխարհում կա՞ մի զենք, որն ի զորու է ոչնչացնել մեր առյուծների մարտնչող ոգին․․․
Արաքսի Գրիգորյան