Ես այսօր աչքովս տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գեր-պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր Զինված Ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, և ուղղակի իրենց հիանալի են դրսևորում։ Կարելի է ասել, որ նույնիսկ մեկ գետնի վրա շարժվող ճանճ չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից։ Նախորդ օրերին տեսել եմ դիպուկահար կանանց, դրանից առաջ տեսել եմ հրետանավոր կնոջ, չեմ տեսել, բայց շատ եմ լսել մեկ վաշտի հրամանատար աղջկա մասին։ Շատ կուզենամ ծանոթանալ իր հետ։ Ինչպես ներկայացրեցի, այսպիսի մեր աղջիկները, կանայք, քույրերը ամեն օր մարտական խնդիր են կատարում և հերոսանում։ Երեկ ծանոթացել եմ մի աղջկա հետ, ով իր 6 ամսեկան երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ։ Պրոֆեսիոնալ զինվորական։

Արծրուն Հովհաննիսյան