Ադրբեջանաթուրքական ահաբեկչական հրոսակախումբը ավանդույթի համաձայն ջախջախիչ և կործանիչ հարվածներ ստանալով ռազմի դաշտում, իր մարդատյաց գործելաոճին համապատասխան սկսել է թիրախավորել և սպառնալիքներ տեղալ ՀԱՅ բազկի ուժի լավագույն հավաքական կերպարների՝ մեր լեգենդար զորահրամանատարների հասցեին։
Երեկ ահաբեկիչը հեռախոսազանգով (whatsapp հավելվածով) հետևյալ սպառնալիքն է հնչեցրել Ժիրայր Սէֆիլյանի հասցեին.
«-Жирайр Сефилян ?,
— Не Жирайр Сефилян, его друг, чем могу помоч ?,
— А где Жирайр Сефилян ? на фронте, воюет ? Передай ей, что на днях ей голову отрубят ее в Шуши»։
Ինչպես բազմիցս հաստատել է պատմությունը, անհայրենիք ահաբեկիչների համար մեր Հայրենիքի սրբազան հողը դառնալու է վերջին հանգրվանը, այս անգամ՝ Ժիրայր Սէֆիլյանի հաղթակոչի մեջ նշված ամբողջ տարածքում։
Հ.Գ. ՀՀ պատկան մարմիններին հորդորում ենք հնչեցված սպառնալիքի փաստով հարուցել քրեական գործ։ Սպառնալիքը ոչ միայն ուղղված է անձի (այս պահին դեռևս՝ քաղաքացիական) դեմ, այլ ևս մեկ ապացույց է, որ թշնամին պատերազմի հանցագործ է։
Սույնով մենք միջազգային հանրության ուշադրությունն ենք նաև հրավիրում այն փաստի վրա, որ ահաբեկչության դեմ պայքարը ողջ մարդկության պարտականությունն է։

—————————————————————————————-
The Terrorist Promised to Behead

The Azerbaijani-Turkish terrorist gang, having traditionally received crushing and destructive blows on the battlefield, has started to target now the best collective leaders of the Armenian Armed Forces, trying to threaten our legendary military commanders in compliance with their anti-human behavior.
Yesterday, a terrorist made the following terroristic threat addressed to Jirayr Sefilian by phone (via WhatsApp Messenger).
— Jirayr Sefilian?
— No, it is not Jirayr Sefilian. It is his friend speaking.
— Where is Jirayr Sefilian? Is he fighting in the front line? Tell him that he will be beheaded in Shushi soon.
As history has repeatedly confirmed, the sacred land of our Homeland again will become the last ‘’resort’’ for those stateless and homeless terrorists. This time it will be in the entire area mentioned by Jirayr Sefilian in his triumphal call.
P.S. We urge the relevant bodies of the Republic of Armenia to initiate a criminal case on the fact of this threat, which is not only directed against a person (still a civilian now), but it is one more proof that our enemy is a war criminal.
We hereby draw the attention of the international community to the fact that the fight against terrorism is the responsibility of all humanity.