Աշխարհը և մենք

now browsing by category

 

Հղիությունն էպիլեպսիայի ժամանակ. հաճախ տրվող հարցեր

Հղի կին

Անվտա՞նգ է արդյոք հղիությունն էպիլեպսիա ունեցող կնոջ համար

Այո՛, անվտանգ է: Հղիության ընթացքին ճիշտ հետևելու շնորհիվ կանանց 90%-ը նորմալ է տանում այդ 9 ամիսը, ու երեխաները խնդիր չեն ունենում ծնվելուց հետո: Պետք է նշել, որ հղիության ընթացքում ցնցումների հավանականությունը 25% է: Պետք է կարողանալ վերահսկել ցնցումներն ու ընդունել անհրաժեշտ դեղամիջոցները, որպեսզի պտղին վտանգ չսպառնա

Կարդալ ավելին »

Հայաստանի կին վարորդների ֆեդերացիան կոտրում է կարծրատիպերը

10748549_975346942481360_560459004_n

2013-ին Հայաստանի կին վարորդների ակումբը, որը հիմնվել է 11 տարի առաջ, վերակազմավորվեց ու դարձավ ֆեդերացիա: Հիմա կանայք արդեն անդամատոմս ունեն, ու ամեն ինչ ավելի է լրջացել, պահանջներն էլ՝ ավելի են խստացել: Ֆեդերացիան ամեն տարի մեքենաների ձևավոր վարման կանանց առաջնություն է անցկացնում: Ֆեդերացիայի նախագահ, «ՄագԱվտո»-ի վարող Մագա Մարտիրոսյանի հետ զրուցեցինք ֆեդերացիային անդամագրվելու կարգի ու հնարավորությունների մասին.

Կարդալ ավելին »

10 փաստ կանանց առողջության մասին

dnelu

1. Ծխող տղամարդկանց թիվը 10 անգամ ավելի է ծխող կանանց թվից: Սակայն վերջին տարիներին կանանց ծխելու դեմ քարոզչությունը մեծ թափ է առել, քանի որ զարգացող երկրներում ծխող կանանց թվի զգալի աճ է նկատվում: Բացի այդ, կանայք ավելի արագ են կարողանում հետ կանգնել ծխախոտից, ու քիչ է հավանականությունը, որ նորից կվերադառնան վատ սովորությանը:

Կարդալ ավելին »

Հանդիպումների շարք՝ միայն կանանց համար

10726301_973467622669292_528313610_n

Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 20-ը կգործի հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց փոխօգնության խումբ, որի հանդիպումները կկայանան շաբաթը մեկ անգամ:

Support-GroupԸնդամենը 8 հանդիպման ընթացքում կքննարկվեն անկախ կյանքի փիլիսոփայությանը, դրական ինքնագնահատականին, միջանձնային հարաբերություններին, կապերի ստեղծմանը և ամրապնդմանը, ինչպես նաև շահերի պաշտպանության մակարդակներին վերաբերող թեմաներ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ. հոկտեմբերի 29-ը ikin.wwd@gmail.com հասցեին ուղարկել մասնակցության հայտը: Փոխօգնության խմբում կարող են ընդգրկվել սահմանափակ թվով մարդիկ, այդ պատճառով մասնակիցները կընտրվեն և կհրավիրվեն հանդիպման հայտերի հիման վրա:

Հանդիպումները կվարի Զարուհի Բաթոյանը:

Ինչպե՞ս հաղթահարել ընտանիքում ստեղծված խոչընդոտները

special

«Շատ փոքր տարիքում եմ հաշմանդամություն ձեռք բերել: Ընտանիքս կողքիս է, երբ բուժօգնության, խնամքի կարիք ունեմ, սակայն նրանք ինձ չեն հասկանում, ու երբեմն թվում է, թե ամաչում են, որ սայլակ եմ օգտագործում: Շատ քիչ եմ տնից դուրս գալիս, քիչ ընկերներ ունեմ, բայց նրանք ինձ հավասարը հավասարի աչքով են նայում: Ընտանիքս դեմ էր, որ բարձրագույն կրթություն ստանամ, աշխատեմ… Նրանք կարծում են, որ սայլակ օգտագործող մարդն ընդունակ չէ լիարժեք կյանքով ապրելու: Կար ժամանակ, երբ փորձում էի պայքարել իրավունքներիս համար, սակայն նրանք իմ ծնողներն են, ու ես կախվածություն ունեմ կենցաղային տարբեր հարցերում: Ինձ մնում է համակերպվել ու լռել, թեև շատ լավ գիտակցում եմ, որ դրանից իջնում է ինքնագնահատականս, դառնում եմ խոցելի: Սակայն չգիտեմ՝ ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից»:

Լիաննա, 22 տարեկան

Կարդալ ավելին »

Պաշտպանվում ենք անցանկալի հղիությունից և սեռավարակներից (մաս 2)

սեռավարակներ

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձանք անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններից պաշտպանվելու մեթոդներից մեկին` պահպանակներին: Այս անգամ ձեզ այլ տարբերակներ կառաջարկենք, որպեսզի կարողանաք ապահով ու առողջ սեռական կյանք ունենալ:

Կարդալ ավելին »

Գոհար. «Ոչինչ անավարտ չեմ թողնում»

image

Գոհար Նավասարդյանին շատերն են ճանաչում: Նա սովորում է Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Զուգահեռ աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության 911 փրկարար ծառայությունում` որպես օպերատոր: Գոհարը նաև «Աղջիկը լուսնի վրա» ներկայացման գլխավոր դերակատարուհին է:

Այս անգամ նա մեր զրուցակիցն է:

Կարդալ ավելին »

Առանց կարծրատիպերի

10253980_646498492064663_845730896651040336_n

Երբ խոսքը հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին է, հասարակության մի մեծ խմբի գլխում կարծրատիպերի հոսք է առաջ գալիս: Գործն ավելի է բարդանում, երբ հարցը հաշմանդամություն ունեցող կանանց է վերաբերում: Ինչքան էլ շատերը հերքեն, փորձը ցույց է տալիս, որ մարդկանցից շատերը չգիտեն կամ դժվարանում են պատկերացնել, թե ինչերի է ընդունակ հաշմանդամություն ունեցող կինը, որ նա ևս կարող է՝

Կարդալ ավելին »

Աշնանային..

IMG_0083

Զառան ու Արևիկը չդիմացան աշնան հմայքին: Մի քիչ շրջեցին Երևանում, մի քիչ նկարվեցին… Նրանց լուսանկարեց Մուշեղ Հովսեփյանը:

Կարդալ ավելին »

Հարմար բնակարան. լոգարան և զուգարան

Bethroom

Լոգարանին և զուգարանին անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք շատ հաճախ կարող են որոշ չափով վտանգավոր լինել։ Օրինակ, ցնցուղի լոգախցիկը պետք է լինի ամբողջ լողասենյակի հատակի հետ նույն հարթության վրա՝ ոչ մեծ անկյան տակ՝ ջրի արտահոսքը կանխարգելելու համար։ Ցնցուղի համար պետք է ունենալ հատուկ աթոռ, ինչպես նաև անվտանգության համար պարտադիր է

Կարդալ ավելին »