Աշխարհը և մենք

now browsing by category

 

Այն ինչ կանանց համար է, նաև մեզ համար է…

1

Մարտի 15-ին կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներին նվիրված քննարկում, որը կազմակերպել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը:

Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց`հաճախ անտեսվող խնդիրներին, նրանց կրթության, զբաղվածության, ընտանիք ունենալու և առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքներին:

Կարդալ ավելին »

ikin.am բլոգի շնորհանդեսը (լուսանկարներ)

1

Մարտի 8-ին` Մեդիակենտրոնում կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգի` ikin.am-ի շնորհանդեսը: Բլոգի նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսվելու իրենց խնդիրներով և հաջողություններով, քննարկելու իրենց հուզող հարցերը և լուծումներ առաջարկել դրանց համար

Կարդալ ավելին »

Մատչելի բնակարան. ո՞րն է դա

darak xohanoc

Բացի այն, որ բնակարանը պետք է լինի հարմարավետ ու գեղեցիկ, տեղաշարժվելու դժվարություններ ունեցող կնոջ համար ցանկալի է, որ այն լինի նաև մատչելի ու առանց  խոչընդոտների: Թեև միշտ չէ, որ ցանկալի հարմարավետությունը մեզնից է կախված, այնուամենայնիվ շատ բան կարելի է նաև փոխել, վերադասավորել և այլն:

Խոհանոց

Կարդալ ավելին »

Ո՞րն է խնդիրը

Ashxarhy yev menq

Այսօր հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք ակտիվությամբ աչքի չեն ընկնում Հայաստանում: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները, աղջիկները կրկնակի խոցելի են նախ` իրենց սեռի, ապա նաև` հաշմանդամության պատճառով:

2012-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցում նշվում է.

Կարդալ ավելին »