Առողջություն

now browsing by category

 

Հղիությունն էպիլեպսիայի ժամանակ. հաճախ տրվող հարցեր

Հղի կին

Անվտա՞նգ է արդյոք հղիությունն էպիլեպսիա ունեցող կնոջ համար

Այո՛, անվտանգ է: Հղիության ընթացքին ճիշտ հետևելու շնորհիվ կանանց 90%-ը նորմալ է տանում այդ 9 ամիսը, ու երեխաները խնդիր չեն ունենում ծնվելուց հետո: Պետք է նշել, որ հղիության ընթացքում ցնցումների հավանականությունը 25% է: Պետք է կարողանալ վերահսկել ցնցումներն ու ընդունել անհրաժեշտ դեղամիջոցները, որպեսզի պտղին վտանգ չսպառնա

Կարդալ ավելին »

«Մայրության դպրոցներ»` ոչ բոլոր հղիների համար

hxi

2008 թ. Հայաստանում սկսեցին «Մայրության դպրոցներ» հիմնել: Նախաձեռնողներն էին ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ): ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել է 20 դպրոցներ բացելու ծրագիրը, իսկ ՀՀ ԱՆ-ն կազմել ծրագիր` ռազմավարություն և մեթոդներ, ինչպես նաև աջակցել մասնագետների վերապատրաստմանը:

Կարդալ ավելին »

10 փաստ կանանց առողջության մասին

dnelu

1. Ծխող տղամարդկանց թիվը 10 անգամ ավելի է ծխող կանանց թվից: Սակայն վերջին տարիներին կանանց ծխելու դեմ քարոզչությունը մեծ թափ է առել, քանի որ զարգացող երկրներում ծխող կանանց թվի զգալի աճ է նկատվում: Բացի այդ, կանայք ավելի արագ են կարողանում հետ կանգնել ծխախոտից, ու քիչ է հավանականությունը, որ նորից կվերադառնան վատ սովորությանը:

Կարդալ ավելին »

Կլինիկաների ֆիզիկական հասանելիության մասին

img_kv_healthcare_02

Շենքի, տեխնիկայի, տեղեկատվական նյութերի համընդհանուր ձևավորումը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձին լիարժեք օգտվելու միջավայրային այն հնարավորություններից, որոնցից օգտվում են ախտորոշված ֆունկցիոնալ խանգարում չունեցող անձինք:

Կարդալ ավելին »

Ինչպես ապահովել առողջապահական ծառայությունների ներառականությունը

5

Հայաստանի Հանրապետությունում ապրում է հաշմանդամություն ունեցող 195.925 մարդ, որից 93.134-ը` կին: Մեր երկիրը 2010 թ. հոկտեմբերին վավերացրել է Միավորված ազգերի կազմակերության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որն առանձին հոդվածով անդրադառնում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքներին` պարտավորեցնելով մասնակից պետություններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները

Կարդալ ավելին »

…Երբ երեխա ես ունենում

12

Յուրաքանչյուր կին մայրանալուց առաջ որոշակի հարցականների է հանդիպում ապագայի մասին մտածելիս: Երբեմն խնդիրն ավելի է բարդանում, երբ հարցը վերաբերում է հաշմանդամություն ունեցող կնոջ մայրանալուն: Ինչպե՞ս խնամել փոքրիկին, ինչպե՞ս լիարժեք ապահովել նրա պահանջները, որ նա որևէ բանի կարիք չունենա:

Կարդալ ավելին »

Լուսաբանում ենք վերարտադրողական առողջության հիմնախնդիրները

screen-shot-2012-10-27-at-2-41-04-am

2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ` հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 195.925 անձ, նրանց 13,9%-ը կազմում են երիտասարդ տարիքի (18-40 տարեկան) անձինք: Ամենամեծ խնդիրներից մեկը հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար Հայաստանում մնում է առողջապահական ծառայությունների անմատչելիությունը:

Կարդալ ավելին »

Ծննդաբերություն

mothers

Ծննդաբերությունն ակամա վախ է ներշնչում բոլոր կանանց, քանի որ բարդ, ցավագին պրոցես է ենթադրում: Սակայն պետք է մի կողմ դնել բացասական հույզերը, վախերն ու տագնապները, հավատալ սեփական ուժերին, բժիշկներին ու պատրաստ լինել ժպտալու այն փոքրիկին, ում 9 ամիս կրել եք ձեր կրծքի տակ:

1. Ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ

Կարդալ ավելին »

Պատրաստվելով մայրանալուն

Pregnant-Woman

Մեր նախորդ հրապարակումներից մեկում խոսեցինք մայրանալուց առաջ կանանց, հատկապես հաշմանդամություն ունեցողների վախերի և այն մասին, թե ինչպես ճիշտ պատրաստվել դրան: Այս անգամ շեշտը կդնենք բուն հղիության ու ծննդաբերության վրա

Կարդալ ավելին »

Նախքան մայրանալը. զրույց հոգեբանի հետ

baby1

Յուրաքանչյուր կին մայրանալու իրավունք ունի: Այդ կարողությունը կնոջ՝ թերևս բնությունից ստացած գլխավոր պարգևն է: Հաշմանդամություն ունեցող կինը ևս իրավունք ունի, կարող է և պետք է մայրանա` շարունակելով մարդկության էվոլյուցիան

Կարդալ ավելին »