Առողջություն

now browsing by category

 

Ինչպե՞ս հաղթահարել ընտանիքում ստեղծված խոչընդոտները

special

«Շատ փոքր տարիքում եմ հաշմանդամություն ձեռք բերել: Ընտանիքս կողքիս է, երբ բուժօգնության, խնամքի կարիք ունեմ, սակայն նրանք ինձ չեն հասկանում, ու երբեմն թվում է, թե ամաչում են, որ սայլակ եմ օգտագործում: Շատ քիչ եմ տնից դուրս գալիս, քիչ ընկերներ ունեմ, բայց նրանք ինձ հավասարը հավասարի աչքով են նայում: Ընտանիքս դեմ էր, որ բարձրագույն կրթություն ստանամ, աշխատեմ… Նրանք կարծում են, որ սայլակ օգտագործող մարդն ընդունակ չէ լիարժեք կյանքով ապրելու: Կար ժամանակ, երբ փորձում էի պայքարել իրավունքներիս համար, սակայն նրանք իմ ծնողներն են, ու ես կախվածություն ունեմ կենցաղային տարբեր հարցերում: Ինձ մնում է համակերպվել ու լռել, թեև շատ լավ գիտակցում եմ, որ դրանից իջնում է ինքնագնահատականս, դառնում եմ խոցելի: Սակայն չգիտեմ՝ ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից»:

Լիաննա, 22 տարեկան

Կարդալ ավելին »

Գտի՛ր քո ներսի կնոջը. զրույց սեքսոլոգի հետ (մաս 2)

file_1527_9190782.jpg

Հաշմանդամություն ունեցող կանանց սեռական կյանքի հոգեբանական կողմի մասին զրուցում ենք բժիշկ սեքսոլոգ Նարինե Ներսիսյանի հետ:

Կարդալ ավելին »

Գտի՛ր քո ներսի կնոջը. զրույց սեքսոլոգի հետ

file_1527_9190782.jpg

Հաշմանդամություն ունեցող կանայք մյուս կանանցից ավելի կամ պակաս խնդիրներ չեն ունենում, սակայն նրանք ոչ միշտ են իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար մասնագետներին դիմում: Փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ճշտել բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանից:

Կարդալ ավելին »

Պաշտպանվում ենք անցանկալի հղիությունից և սեռավարակներից (մաս 2)

սեռավարակներ

Նախորդ հրապարակման մեջ անդրադարձանք անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններից պաշտպանվելու մեթոդներից մեկին` պահպանակներին: Այս անգամ ձեզ այլ տարբերակներ կառաջարկենք, որպեսզի կարողանաք ապահով ու առողջ սեռական կյանք ունենալ:

Կարդալ ավելին »

«Հաշմանդամությունը իրավիճակի ընկալումն է»

Young woman in wheelchair with laptop computer

Հաշմանդամությունը, ինչ խոսք, խնդիր չէ, այլ կարգավիճակ, սակայն կարող է մի շարք հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ: Հաշմանդամություն ունեցող կանայք համընդհանուր խնդիրներից զատ լրացուցիչ խոչնդոտների առաջ են կանգնում: Երբեմն այն մեկուսանալու, հասարակությանը չինտեգրվելու, ակտիվ կյանքով չապրելու պատճառ է դառնում:

Կարդալ ավելին »

Ինչպե՞ս նախապատրաստվել բուժզննմանը

8012f255a337782bffaadea968723f36_XL

Կնոջ համար կարևոր ու պարտադիր է տարվա ընթացքում 1-2 անգամ բուժզննում անցնելը: Սեռական և վերարտադրողական օրգանների որոշ հիվանդություններ երկար ժամանակ կարող են աննկատ մնալ, բայց լուրջ ու երբեմն անլուծելի խնդիրներ առաջ բերել: Հատկապես հաշմանդամություն ունեցող կանայք պետք է առավել ուշադիր լինեն, քանի որ, օրինակ, սայլակ օգտագործելու դեպքում արտաքին սեռական օրգաններն ավելի հակված են ախտահարվելու, քանի որ անընդհատ նույն դիրքով նստած մնալը խոչընդոտում է արյան բնականոն շրջանառությունը կամ օդի բավարար ներթափանցումը:

Կարդալ ավելին »

Պաշտպանվում ենք անցանկալի հղիությունից և սեռավարակներից

Ինչպես պաշտպանվել սեռավարակներից

Խոսելով հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության մասին՝ այս անգամ կանդրադառնանք անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդություններից պաշտպանվելու մեթոդներին: Տարբերակները, բնականաբար, շատ են, բայց յուրաքանչյուր կին

Կարդալ ավելին »

«Այդ» օրերը (մաս 4)

163

Ի՞նչ միջադիր օգտագործել

Դաշտանի օրերին շատ կարևոր է միջադիրների օգտագործումը: Այսօր շուկան առաջարկում է միջադիրների անթիվ տեսականի, սակայն ոչ բոլորին կարելի է վստահել: Ալերգիաներից կամ այլ ախտահարումներից խուսափելու համար պետք է միջադիրն ամեն դեպքում շնչող լինի: Ցանկալի է, որ այն բարակ լինի, թևիկներով, որ քեզ ավելի ապահով ու հարմար զգաս: Իհարկե չենք մոռանում, որ յուրաքանչյուր կնոջ օրգանիզմ իր յուրահատկություններն ունի, ուստի չափսերի ու բարակության հարցն ինքդ քեզ համար կարող ես պարզել` տարբեր ապրանքանիշներից օգտվելով:

Կարդալ ավելին »

«Այդ» օրերը (մաս 3)

body-care--hygiene--women--people_3250763

Դաշտանի օրերի հիգիենա

Սեռական հասունացման սկսվելու հետ աղջիկների օրգանիզմում մի շարք փոփոխություններ են սկսվում: Ամենակարևորը դաշտանային ցիկլը սկսվելն է: Քո առողջությունն ու ինտիմ հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ է ամեն օր լվացումներ կատարել

Կարդալ ավելին »

Ականջալուր հոգու և մարմնի պահանջներին

1222

Սեռական կյանքով ապրելը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ նաև իրավունք: Ինչպես ցանկացած կին, դու ևս կարող ես բավարարել քո հոգու և մարմնի պահանջները և վայելել լիարժեք կին զգալու հաճույքը:

Դրա համար առաջին քայլը քո մեջ եղած վախերն ու կարծրատիպերը հաղթահարելն է: Տարածված թյուր կարծիքներ կան, թե հաշմանդամություն ունեցող կնոջ

Կարդալ ավելին »