Իրական պատմություն

now browsing by category

 

Գոհար. «Ոչինչ անավարտ չեմ թողնում»

image

Գոհար Նավասարդյանին շատերն են ճանաչում: Նա սովորում է Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի 2-րդ կուրսում: Զուգահեռ աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության 911 փրկարար ծառայությունում` որպես օպերատոր: Գոհարը նաև «Աղջիկը լուսնի վրա» ներկայացման գլխավոր դերակատարուհին է:

Այս անգամ նա մեր զրուցակիցն է:

Կարդալ ավելին »

Այդ օրը հինգշաբթի էր…

189564_149830811748136_5398716_n

«Աստծուն միշտ աղոթել եմ, որ ինձ իմ կեսին ուղարկի…»՝ այս խոսքերով է սկսում Հենրիետտան իր և Հակոբի սիրո պատմությունը:

Հենրիետտան մինչև Հակոբին հանդիպելը երազել է մեծ ընտանիքի, շատ երեխաների մասին: Աստծուն աղոթել է, որ հանդիպի իր կեսին, սիրի ու ապրի նրա հետ: Հենրիետտան ու Հակոբը հաշմանդամություն ունեն: Զույգն այսօր ակտիվ հասարակական կյանք է վարում, աշխատում ու մեծացնում է փոքրիկ Արփիին:

Կարդալ ավելին »

Երբ հավատում ես

Karine Grigoryan-new

«Իրական պատմություն» խորագրի ներքո ներկայացնում ենք մի կնոջ, ով հաղթահարել է բազում փորձություններ, ճանաչել կյանքը իր սև և սպիտակ էջերով: «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի տնօրեն Կարինե Գրիգորյանի մասին է մեր պատմությունը:

Կարինեն դեռ մանկուց աչքի է ընկել կազմակերպչական ունակություններով, ինչն արտահայտվել է դպրոցում և բակում միջոցառումներ կազմակերպելով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Անանիա Շիրակացի» համալսարան:

«Թեև հիանալի տիրապետում էի մասնագիտությանս, բայց, չգիտես ինչու

Կարդալ ավելին »

Անուլը սիրում է…

Անուլ

Անահիտ Չակուրյանը սիրում է, երբ իրեն Անուլ են ասում, իսկ եթե Անուլն էլ կրճատվում ու դառնում է Ան, համոզված եղեք, որ արդեն սիրաշահել եք: 17-ամյա Անուլն այսօր առիթից առիթ է հիշում հաղթահարած դժվարությունների մասին:

– Ամենամեծ դժվարությունս հավանաբար ինքնուրույն քայլելը կհամարեմ, որովհետև ինձ շատ են տանջել այդ հարցում: Ծանր վիրահատությունից հետո ամիսներով փորձել են նորից քայլել սովորեցնել: Սկզբից մեծ առաջադիմություն էր քայլակով քայլելը, բայց մի օր

Կարդալ ավելին »