Հայրիկս միշտ ասում էր` քեզ մեդալ եմ տալու

Երբ նոր էի քայլում, և դժվար էր երկար  ճանապարհ ոտքով գնալը, հեծանիվով էի շարունակում: Հայրիկս միշտ ասում էր` եթե ամբողջ ճանապարհը ոտքով գնաս, քեզ մեդալ եմ տալու: Ես էլ հավատում էի ու դրանից ոգևորված ուզում էի ավելի երկար ճանապարհ անցնել ոտքով:

Market Wallpapers
Փոքր ժամանակ ինձ համար ամեն ինչ ավելի բարդ էր. դժվարությամբ էի քայլում, չէի շփվում մարդկան հետ, չէի ուզում տանից դուրս գալ. ինձ շատ էին ճնշում մարդկանց հայացքներն ու կարծիքները:

Այսօր ամեն ինչ այլ է. այժմ  բարձրագույն կրթություն եմ ստանում Իջևանի համալսարանում և դա համարում եմ իմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը: Ինձ համար շատ թանկ ու կարևոր աշխատանքի առաջարկը, որ ստացել  եմ վերջերս,  ևս փոխել է իմ կյանքը: Չէ՞ որ եթե մարդն  աշխատանք ունի, ինքը կարող է որոշել իր կյանքի որակը:

Առաջիկայում ուզում եմ մասնակցել Երիտասարդ առաջնորդների դպրոցի ընդունելության քննություններին: Կարծում եմ, որ դա իմն է, իմ աշխարհն է: Հրաշալի է, երբ մարդն ազատ է իր կարծիքն արտահայտելու մեջ և որ ամենակարևորն է` այդ կարծիքը լսում ու գնահատում  են, երբ անհատի խոսքը կարող է միավորել մարդկանց և նրանց դարձնել մի անբողջ խումբ, որը պատրաստ է շատ բան փոխել:

Վստահ եմ, որ ոչ մի բան պատահական չէ կյանքում և ունի իր իմաստը. նույնիսկ հաշմանդամությունը, քանի որ այն մարդուն ավելի շատ ուժ ու ձգտում է տալիս և կարող է պատրաստել նորանոր թռիչքների:

 

Սյուզաննա Աղաբաբյան

Բնակության վայրը` Տավուշի մարզ գյուղ Կողբ
Սիրած ֆիլմը` Գերաստղ
Սիրում է, որ իրեն դիմում են` Սյուզաննա կամ Սյուզ
Ամենաուժեղ կողմերը` Կամքի ուժը, համառությունը, համարձակությունը:

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>