Ամեն օր մի նոր քայլ…

Նորից իմ սիրելի «Ծովը հոգում» ֆիլմն եմ դիտում: Նորից ամեն-ամեն ինչ ավելի թանկ է թվում, ու սկսում եմ մեղադրել ինձ, որ երբեմն չեմ գնահատում ունեցածս: Շատ բան գուցե մոռանում եմ…

x_2d821a45
Թեև մեծ փորձ չունեմ ու դեռ շատ երիտասարդ եմ, բայց հասցրել եմ ծանոթանալ կյանքի դժվարություններին: Դեռահասության շրջանում տարած ծանր վիրահատությունն ինձ օգնեց փոխել կյանքի հանդեպ հայացքներս ու հավատալ, որ մեծ, շատ մեծ ցանկության դեպքում անհաղթահարելին անգամ հնարավոր է հաղթել: Սովորել եմ չճնշվել «հաշմանդամություն» բառից և հիմա արդեն չեմ էլ հիշում, որ տարիներ առաջ ճակատագիրն ինձ կապեց րա հետ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ` իմ բոլոր լավ ու վատ գծերով:

Այժմ իմ սիրելի աշխատանքով եմ զբաղվում, բայց արդար չեմ լինի, եթե ասեմ, որ միշտ հենց դրա մասին էի երազում. իմ երազանքը բժիշկ դառնալն էր: Պատահականությունն այստեղ մեծ ավանդ ունի, ինչի համար էլ շնորհակալ եմ այդ նրան: Հիմա ազատ ժամանակ քիչ եմ ունենում ու գլուխս հիմար բաներով չեմ լցնում J :

Հոռետեսությունս չի խանգարում, որ հավատամ ապագայիս: Ուզում եմ էլ երբեք բարդույթներ չունենալ ու ամեն օր մի քայլ ավելին անել երազանքիս մոտենալու համար:

Լիլիթ

Սիրած ֆիլմը` «Ծովը հոգում»

Ամենաուժեղ կողմերը` անկեղծությունը, սկզբունքայնությունը, իրատեսությունը:

Թեև մեծ փորձ չունեմ ու դեռ շատ երիտասարդ եմ, բայց հասցրել եմ ծանոթանալ կյանքի դժվարություններին: Դեռահասության շրջանում տարած ծանր վիրահատությունն ինձ օգնեց փոխել կյանքի հանդեպ հայացքներս ու հավատալ, որ մեծ, շատ մեծ ցանկության դեպքում անհաղթահարելին անգամ հնարավոր է հաղթել: Սովորել եմ չճնշվել «հաշմանդամություն» բառից և հիմա արդեն չեմ էլ հիշում, որ տարիներ առաջ ճակատագիրն ինձ կապեց րա հետ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ` իմ բոլոր լավ ու վատ գծերով:

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>