Մատչելի բնակարան. ո՞րն է դա

Բացի այն, որ բնակարանը պետք է լինի հարմարավետ ու գեղեցիկ, տեղաշարժվելու դժվարություններ ունեցող կնոջ համար ցանկալի է, որ այն լինի նաև մատչելի ու առանց  խոչընդոտների: Թեև միշտ չէ, որ ցանկալի հարմարավետությունը մեզնից է կախված, այնուամենայնիվ շատ բան կարելի է նաև փոխել, վերադասավորել և այլն:

Խոհանոց

Խոհանոցը կահավորման իմաստով ամենաաշխատատարն է, սակայն ճիշտ դասավորության դեպքում մասնավորապես անվասայլակով տեղաշարժվող անձը կարող է բոլոր աշխատանքներն ինքնուրույն կատարել խոհանոցում։ Առաջին հերթին այստեղ պետք է բավական տարածություն լինի անվասայլակով ազատ տեղաշարժվելու համար։ Վերին դարակները և պահարանները պետք է շատ բարձր չլինեն, այսինքն` տեղադրված լինեն գետնից մոտավորապես 100-110 սմ և սեղանից 25-30 սմ բարձրության վրա։

Դարակները և փոքր պահարանները ցանկալի է լինեն անիվների վրա, այնպես, որ անհրաժեշտության դեպքում հեշտ լինի դրանք տեղափոխել սենյակի մի մասից մյուսը։

Գազօջախը ցանկալի է այնպես տեղադրել, որ հնարավոր լինի անվասայլակով անմիջապես մոտենալ դրան: Իդեալական տարբերակը առանց ջեռոցի գազօջախն է, որի տակ ազատ է և ոչինչ չի խանգարում ոտքերին։ Խոհանոցի սեղանը ևս պետք է ընտրել այնպես, որ տակն ազատ տարածություն ունենա: Աթոռները պետք է լինեն թեթև, հեշտ տեղափոխվող:

darak xohanocԽոհանոցի ծորակի հասանելիությունը նույն ձևով է լուծվում. ոտքերին ոչինչ չպետք է խանգարի։ Այս դեպքում ինչպես երբևէ պահանջարկ ունի սանտեխնիկայի թաքնված մոնտաժը։ Հարմարավետ պետք է լինի նաև ծորակի ձևը. այն չպետք է լինի չափից ավելի երկար կամ կարճ։

Ինչ վերաբերում է խոհանոցային պարագաներին և սպասքին, ապա ցանկալի է, որ դրանք լինեն հնարավորինս թեթև, չկոտրվող, դյուրին օգտագործվող:

Լիա Սայադյան

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>