Այն ինչ կանանց համար է, նաև մեզ համար է…

Մարտի 15-ին կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներին նվիրված քննարկում, որը կազմակերպել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը:

Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց`հաճախ անտեսվող խնդիրներին, նրանց կրթության, զբաղվածության, ընտանիք ունենալու և առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքներին:
1Հաշմանդամության ոլորտի պետական քաղաքականությունը, քաղաքականության նոր ուղղությունները, հաշմանդամության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանը:

Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների լուծման համար ներառական մոտեցում առաջարկեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը: Նրա խոսքերով հաշմանդամություն ունեցող կնոջ կարիքները պետք է տեսնել կանանց ընդհանուր հիմնախնդիրների համատեքստում, այն ինչ նախատեսված է կնոջ համար, պետք է մատչելի և հասանելի լինի նաև հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին:

2Գյումրու «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի հոգեբան Քրիստինե Աղանյանը խոսեց հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության հետ կապված հիմնախնդիրների և հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության դրսևորման ձևերի մասին:

Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ մարդու իրավունքների գրասենյակից, տեղական և միջազգային կազմակերպություններից, ԶԼՄ-ներից և այլն:

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>