Հարմար բնակարան. լոգարան և զուգարան

Լոգարանին և զուգարանին անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք շատ հաճախ կարող են որոշ չափով վտանգավոր լինել։ Օրինակ, ցնցուղի լոգախցիկը պետք է լինի ամբողջ լողասենյակի հատակի հետ նույն հարթության վրա՝ ոչ մեծ անկյան տակ՝ ջրի արտահոսքը կանխարգելելու համար։ Ցնցուղի համար պետք է ունենալ հատուկ աթոռ, ինչպես նաև անվտանգության համար պարտադիր է բազրիքների առկայությունը լոգախցիկում։ Լվացարանի ծորակը ցանկալի է ամրացնել պատին։

disabled-bathroomՑանկալի է լոգարանն ու զուգարանը համատեղել, այդ դեպքում անվասայլակի համար անհրաժեշտ լրացուցիչ տարածքը 150 սմ տրամագծով կլինի ընդհանուր։

Կախովի սանտեխնիկան ամենալավ որոշումն է, քանի որ այդ դեպքում դրա բոլոր մասերը կտրված են հատակից, ինչը նշանակում է, որ չեն խանգարում նաև անվասայլակի առավելագույն մոտեցմանը։

Սանտեխնիկայի պարագաներից յուրաքանչյուրը, բացի լվացարանից, անհրաժեշտ է սարքավորել ամուր, լավ մոնտաժված բռնակներով։

Հատուկ հորիզոնական և ուղղահայաց բռնակները կամ բազրիքները պետք է ամրացված լինեն նաև պատին՝ լոգարանի երկայնքով։ Անհրաժեշտ են նաև չսահող ծածկույթներ հատակին, ինչպես նաև լոգախցիկում։

Անվասայլակով տեղաշարժվող մարդկանց համար, ովքեր չեն կարող օգտվել լոգարանից կամ լոգախցիկից, կարող է տեղադրվել բաց տեսակի ցնցուղ 140 x 140 սմ չափսերով՝ հենց անվասայլակով անմիջապես ցնցուղի տակ մտնելու հնարավորությամբ։

Bethroom1Զուգարանակոնքը ցանկալի է տեղադրել այնպես, որ դրան հնարավոր լինի մոտենալ երկու կողմից։ Չպետք է մոռանալ, որ հայելին պետք է գտնվի անվասայլակին նստած մարդու դեմքի մակարդակի վրա` 70-150 սմ բարձրության վրա, իսկ եթե այն կախված է չափից ավելի բարձր, պետք է ունենա կառավարվող թեքություն։

Կարևոր է լույսը անջատելու և միացնելու հարմարությունը, դեպի լվացարան, պահարաններ, դարակներ ազատ հասանելիությունը։ Իմիջիայլոց, որպեսզի առավել հարմար լինի օգտագործել լոգարանը կամ ցնցուղը, կարելի է կահավորել դրանք հատուկ թերմոստատներով կամ պրոսոստատներով։

Թերմոստատը կապահովի ջրի հաստատուն ջերմաստիճանը՝ կոճակի առաջին իսկ սեղմումով, իսկ պրոսոստատը՝ հաստատուն ջերմաստիճանը և ճնշումը։ Այդ դեպքում մարդը ստիպված չի լինի ավելորդ անգամ ձգվել դեպի ծորակը և ուժ գործադրել ջրի ճնշումն ու ջերմաստիճանը կարգավորելու համար։

Լիա Սայադյան

2 Comments to Հարմար բնակարան. լոգարան և զուգարան

  1. Arpine says:

    Lav e,vor kan aydpisi harmarecvac texer,tesnes,mer erkrum erb klini hamatarac harmatavetutyun

  2. admin says:

    :) Այո, Արփինե ջան, դա հրաշալի կլինի..

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>