«Հաշմանդամությունը իրավիճակի ընկալումն է»

Հաշմանդամությունը, ինչ խոսք, խնդիր չէ, այլ կարգավիճակ, սակայն կարող է մի շարք հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ: Հաշմանդամություն ունեցող կանայք համընդհանուր խնդիրներից զատ լրացուցիչ խոչնդոտների առաջ են կանգնում: Երբեմն այն մեկուսանալու, հասարակությանը չինտեգրվելու, ակտիվ կյանքով չապրելու պատճառ է դառնում:

Ինչպե՞ս հաղթահարել հաշմանդամության հետևանքով առաջացած հոգեբանական բարդույթները, ազատվել դրանցից ու ապրել լիարժեք կյանքով: Սրանք հարցեր են, որոնց միայն տեսականորեն կարելի է պատասխանել, քանի որ յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես տնօրինել սեփական կյանքը:

Փորձելով որոշակի պատասխան տալ վերոհիշյալ հարցերին՝ զրուցեցինք բժիշկ-հոգեբան, հոգեբանական գիտություների թեկնածու, «ԱՊԱԳԱ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Արմեն Բեջանյանի հետ.Young woman in wheelchair with laptop computer

-Ինչ վերաբերում է դիմելության տոկոսին, ապա պետք է ասեմ, որ մեզ դիմում  են 80% կանայք, ընդ որում, նրանք դիմում են այն բոլոր հարցերով, որոնցով մեզ մոտ գալիս են հաշմանդամություն չունեցող կանայք: Ըստ էության, այստեղ տարբերություն չկա, քանի որ եթե հաշմանդամություն ունեցող կինը դիմում է հոգեբանի, ուրեմն արդեն առողջ մարդ է: Խնդիրը հաշմանդամություն բառի տարընթերցումն է: Այն սոցիալական կարգավիճակ է: Հոգեբանական տեսանկյունից հաշմանդամ կարող է լինել նաև այն մարդը, ով ինքն է իրեն հաշմանդամ զգում: Կարևորն այստեղ այն է, թե ինչպես է մարդն իր խնդիրն ընկալում: Այցելուների հետ շփման ժամանակ նրանց ֆիզիկական խնդիրը կամ կարգավիճակն ինձ համար որևէ նշանակություն չունի: Հաշմանդամությունը իրավիճակի ընկալումն է տվյալ անձի կողմից:

Որպես կանոն՝ ինձ դիմած կանայք ոտք, ձեռք կամ լսողություն չունենալու համար չէ, որ ինձ դիմում են: Նրանց հոգեբանական խնդիրն այլ տեղում է: Այն կանայք, ովքեր ակտիվ հասարակական կյանքով են ապրում, նրանց խնդիրները նույնականացված են մյուս կանանց խնդիրներին: Իսկ այն կանայք, ովքեր այս կամ այն պատճառով դուրս են մնացել հասարակությունից, նրանց մոտ խնդիրներն այլ են, և յուրաքանչյուր այցելուի հետ անհատական պետք է աշխատել,- նշում է հոգեբանը:

Արմեն Բեջանյանը համարում է, որ հաշմանդամության և ընդհանրապես ցանկացած խնդրի դեպքում, եթե չես կարող դրան լուծում տալ, ապա պետք է փոխել սեփական վերաբերմունքը տվյալ խնդրի նկատմամբ: Այդ դեպքում լրացուցիչ խնդիրների պատճառ կարգավիճակը չի կարող դառնալ.

– Հարցրեք հաշմանդամություն ունեցող ցանկացած մարդու և կտեսնեք, որ նա իր հաշմանդամությունը զգում է միայն ըստ իրավիճակի` կարիքի դեպքում: Օրինակ՝ եթե մարդը սայլակ է օգտագործում, բնակության վայրը  հարմարեցված է, ու տնից դուրս գալով խոչընդոտների չի բախվում, ապա այստեղ նրա հաշմանդամությունը դեր չունի: Նա իր ցանկացած վայրը կարող է գնալ և կարևոր չէ՝ սայլակո՞վ, թե՞ իր ոտքով: Սա նշանակում է, որ հաշմանդամությունը չէ խնդիրների պատճառ դառնում, այլ դրա ընկալումը:

Անի Պետրոսյան

Հրապարակումը կատարվել է «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի արդյունքում,  որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

«Հաշմանդամությունը իրավիճակի ընկալումն է» by Disabilityinfo on Mixcloud

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>