Հանդիպումների շարք՝ միայն կանանց համար

Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 20-ը կգործի հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց փոխօգնության խումբ, որի հանդիպումները կկայանան շաբաթը մեկ անգամ:

Support-GroupԸնդամենը 8 հանդիպման ընթացքում կքննարկվեն անկախ կյանքի փիլիսոփայությանը, դրական ինքնագնահատականին, միջանձնային հարաբերություններին, կապերի ստեղծմանը և ամրապնդմանը, ինչպես նաև շահերի պաշտպանության մակարդակներին վերաբերող թեմաներ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ. հոկտեմբերի 29-ը ikin.wwd@gmail.com հասցեին ուղարկել մասնակցության հայտը: Փոխօգնության խմբում կարող են ընդգրկվել սահմանափակ թվով մարդիկ, այդ պատճառով մասնակիցները կընտրվեն և կհրավիրվեն հանդիպման հայտերի հիման վրա:

Հանդիպումները կվարի Զարուհի Բաթոյանը: