10 փաստ կանանց առողջության մասին

1. Ծխող տղամարդկանց թիվը 10 անգամ ավելի է ծխող կանանց թվից: Սակայն վերջին տարիներին կանանց ծխելու դեմ քարոզչությունը մեծ թափ է առել, քանի որ զարգացող երկրներում ծխող կանանց թվի զգալի աճ է նկատվում: Բացի այդ, կանայք ավելի արագ են կարողանում հետ կանգնել ծխախոտից, ու քիչ է հավանականությունը, որ նորից կվերադառնան վատ սովորությանը:

2. Կանայք ու աղջիկները շարունակում են խոցելի մնալ իրենց սեռի պատճառով:Pregnant-Woman-Torso Սա անհապաղ ուշադրության կարիք ունի հատկապես Աֆրիկայում, Սահարայի անապատից հարավ ընկած տարածքում, որտեղ ապրում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր կանանց 80%-ը: Որպեսզի բուժօգնությունը նրանց ավելի հասանելի լինի, անհրաժեշտ են հստակ նպատակներ ու դրանք իրականացնելու համար կոնկրետ ծրագրեր:

3. Աշխարհում կանանց 15-71%-ը տառապում է տղամարդկանց կողմից ֆիզիկական կամ սեռական բռնությունից: Կանանց նկատմամբ բռնությունը տարածված է բոլոր սոցիալ-տնտեսական շերտերում: Բռնությունը լուրջ հետևանքներ է թողնում կանանց հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա՝ դառնալով սթրեսների, քրոնիկական դեպրեսիաների, անցանկալի հղիության ու սեռավարակների, մարմնական վնասվածքների պատճառ:

4. Տարբեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր 5-րդ կինն աշխարհում մինչև 15 տարեկանը սեռական բռնության զոհ է դարձել:

5. Թեև վաղ ամուսնությունների թվի նվազում է նկատվում ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ, վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում 100 մլն աղջիկ ամուսնանում է մինչև 18 տարեկանը: Սա զարգացող երկրների (բացառությամբ Չինաստանի) դեռահաս աղջիկների 1/3-ն է կազմում: Անչափահաս աղջիկներն ամուսնանալիս հաճախ սեռական կյանքի ու առողջության մասին գիտելիքներ չունենալու պատճառով դառնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի զոհ:

6. Ամեն տարի 14 մլն դեռահաս է մայրանում, նրանց 90%-ն ապրում է զարգացող երկրներում:

7. Ամեն օր 1600 կին և 10.000 նորածին են մահանում հղիության կամ ծննդաբերության ժամանակ առաջացած կանխարգելելի բարդությունների պատճառով: Մայրերի 99% և երեխաների 90% մահացությունը գրանցվում է զարգացող երկրներում:

8. Ինսեկտիցիդով մշակված բջիջների շնորհիվ հղի կանանց և նրանց երեխաների շրջանում մալարիայով հիվանդացության դեպքերը նվազում են։ Աշխատող կանայք տղամարդկանցից ավելի շատ են ու սեփական գումարը վաստակելու շնորհիվ կարողանում են պաշտպանիչ ցանց գնել: Սակայն ցանցի օգտագործումը հաճախ կապվում է ավանդույթների ու սովորությունների հետ: Որոշ երկրներում, համայնքներում քնի սովորույթը կարող է խոչընդոտել ցանցի օգտագործումը:

9. Շատ երկրներում կանայք են զբաղվում սնունդ պատրաստելով: Կրակի կամ գազօջախի մոտ երկար ժամանակ անցկացնելու պատճառով ամեն տարի 1,3 մլն կին է մահանում թոքերի քրոնիկական բորբոքումների հետևանքով: Հղիության ընթացքում այս կանանց մոտ ծխի պատճառով կարող է պտղի անբավարար քաշ կամ մահացություն առաջանալ:

10. Ամբողջ աշխարհում սրտանոթային հիվանդություններով, քաղցկեղով, շաքարային դիաբետով, դեպրեսիայով ու հոգեկան այլ հիվանդություններով կանանց թիվն աճել է: Սրանք նախկինում հարուստ երկրների բնակիչներին բնորոշ հիվանդություններ էին համարվում: Հարուստ երկրների մեծահասակ կանանց 80%-ի մահվան պատճառ են դառնում ոչ վարակիչ հիվանդությունները: Աղքատ երկրների կանանց 25%-ն է բարձր տարիքում մահանում այդ հիվանդություններից:

Տվյալները` ըստ Առողջապահությանհամաշխարհայինկազմակերպության (ԱՀԿ)