Մեր մասին

iԿին.am-ը առաջին հայկական բլոգն է, որը ստեղծվել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից։ Բլոգը նախատեսված է հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց և աղջիկների համար, ովքեր ունեն նույն հետաքրքրությունները, ինչ գեղեցիկ սեռի մյուս ներկայացուցիչները: Նրանք էլ մյուս կանանց և աղջիկների նման ցանկանում են գեղեցիկ և երջանիկ լինել, երազում են սիրելու և սիրվելու մասին, սակայն այսօր մեր երկրում հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների:

Բլոգի նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսվելու իրենց խնդիրներով և հաջողություններով, քննարկելու իրենց հուզող հարցերը և համատեղ լուծումներ առաջարկել դրանց համար: iԿին.am-ի թղթակից և հեղինակ կարող է դառնալ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր կին, ով պատրաստ է իր փորձը կիսել մյուսների հետ:

  • Կազմակերպության մասին

«Դիսըբիլիթի ինֆոն» որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 2014 թ. փետրվարի 19-ին: Գրանցման վկայական` N 03Ա950303։ Կազմակերպության նախագահ` Զարուհի Բաթոյան։

Կազմակերպությունը տեղեկատվական կենտրոնի (Disabilityinfo.am) և մեդիահարթակների միջոցով հավաստի տեղեկություն է տարածում հաշմանդամության խնդրի մասին։ Կազմակերպում ենք քննարկումներ լրագրողների և լրատվական կազմակերպությունների հետ՝ խթանելու հայաստանյան ԶԼՄ-ներում հաշմանդամության թեմայով հրապարակումների թվի աճը և նպաստելու խնդիրը մարդու իրավունքների տեսանկյունից լուսաբանելու գործին։ Մենք մշակում ենք ուղեցույցներ, ստեղծում էլեկտրոնային ռեսուրսներ հայաստանյան ԶԼՄ-ների համար՝ ուղղված հաշմանդամության խնդրի լուսաբանմանը և նպաստում նրանց մասնագիտական գիտելիքների ավելացմանը ոլորտի խնդիրների լուսաբանման հարցում:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել` գրելով ikin.wwd@gmail.com կամ idisability@gmail.com հասցեին:  Բլոգի պատասխանատու՝ Անի Պետրոսյան։

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>