Հայտարարություններ

Ես մայրանալու իրավունք ունեմ

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը Նորվեգիայի Թագավորության Դեսպանատան Ֆինանսական Աջակցությամբ իրականացնում է «Ես մայրանալու իրավունք ունեմ» ծրագիրը, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքերի իրացմանը Հայաստանում:

Ծրագրի շրջանակերում նախատեսվում է նկարահանել ֆիլմ` Հայաստանում Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հաջողված պատմությունների հիման վրա, ովքեր սիրել են և սիրվել, կազմել են  իրենց ընտանիքները, հաջողությամբ դաստիարակել են իրենց երեխաներին: Ֆիլմը նպատակ ունի կոտրել հասարակության սխալ կարծրատիպերն ու  նախապաշարմունքերը` հաշմանդամություն ունեցող կանանց դերի մասին` որպես  կին և մայր:

Սիրով հրավիրում ենք հաշմանդամություն ունեցող կանանց կիսվել մեզ հետ իրենց  հաջողված ընտանեկան պատմություններով: Լավագույն 10 պատմությունները տեղ կգտնեն ֆիլմում,  ընտրված հերոսները կհրավրվեն ֆիլմի շնորհանդեսին և կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:  Խնդրում ենք լրացնել կից հարցաթերթիկը  և ուղղարկել «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպություն`agate.ngo@gmail.com կամ karine@agatengo.com  էլեկրտրոնային հասցեներով,  մինչև ս/թ նոյեմբերի 30-ը,   ժամը 17:00: Հարցերի դեպքում զանգահարել Ագաթ կենտրոն  0312-41254, 312-42261 հեռախոսահամարներով երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 11:00-17:00:

Խորհրդատվություն լսողության խնդիր ունեցող անձանց համար

Յուրաքանչյուր երեքշաբթի Ֆրանս-հայկական զարգացման հիմնարամում գործում է անվճար իրավաբանական խորհրդատվություն լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Ծառայությունից օգտվելու համար կարող եք հերթագրվել գրելով dialogue@ffad.am հասցեին կամ զանգահարելով 010 201840 հեռախոսահամարով:

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանչական ծառայություն

Ֆրանս-հայկական զարգացման հիմնարամը մատուցում է հայերեն ժեստերի լեզվի անվճար թարգմանչական ծառայություն, որից կարող են օգտվել լսողության խնդիրներ ունեցող անձիք և նրանց ընտանիքի անդամները: Ծառաքյությունից օգտվելու համար պետք է գրել dialogue@ffad.am հասցեին կամ զանգահարել 010 201840 հեռախոսահամարով:

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>